Հենրիխ Մխիթարյանը` Երևանի պատվավոր քաղաքացի
Հոկտեմբերի 12-ին գումարված արտահերթ նիստում Երևան քաղաքի 2794-րդ տարեդարձի առթիվ ազգային մշակույթի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև թատերարվեստի բնագավառում ունեցած մեծ վաստակի և ակնառու ձեռքբերումների համար Երևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Սամսոնի Գրիգորյանին, շախմատի բնագավառում ունեցած մեծ վաստակի և ներդրած նշանակալի ավանդի համար միջազգային գրոսմայստեր, հանրահայտ շախմատիստ Ռաֆայել Արտեմի Վահանյանին, ֆուտբոլի ասպարեզում ունեցած մեծ հաջողությունների, ձեռք բերած մարզական փայլուն նվաճումների համար Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ, հանրահայտ ֆուտբոլիստ Հենրիխ Համլետի Մխիթարյանին Երևանի ավագանու որոշմամբ շնորհվել է «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում։
Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: