Ա. Հովսեփյանն ու Գ. Ծառուկյանը նստեցվել են տարբեր սեղանների շուրջ
«Հրապարակը» գրել է. «Շաբաթ օրը տեղի ունեցած Սեյրան Սարոյանի որդու հարսանիքին, պարզվում է, ըստ գործող հիերարխիկ սանդղակի, Անվտանգության խորհրդի անդամները պետք է մի սեղանի շուրջ նստեին, սակայն այս անգամ կարգը խախտվել է: Հարսանյաց կազմակերպիչները հոգացել են, որ Աղվան Հովսեփյանը նստի այլ սեղանի շուրջ և այնպես, որ Ծառուկյանը նրա հետ բաժակ-բաժակի խփելու փաստի առաջ չկանգնի: Ընդ որում, ի տարբերություն Սերժ Սարգսյանի, որն անկաշկանդ է իրեն պահել` պարել է, մասնակցել ընդհանուր ուրախությանը, Ծառուկյանն ասես փշերի վրա է նստած եղել: Ի դեպ, որքան էլ զարմանալի է, հարսանիքին ներկա է եղել նաև այլևս մոսկվաբնակ «Հայռուսգազարդի» Կարեն Կարապետյանը»: