Հովհաննիսյանին ու Քոքոբելյանին կհաշտեցնի ԱՄՆ դեսպանը
«Իրավունք»-ի «Բամբասանք» բաժնում կարդում ենք. «Ըստ «Ժառանգությանը» մոտ կանգնած աղբյուրի՝ Րաֆֆի Հովհաննիսյանին «Ազատ դեմոկրատների» առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանի հետ գժտությունից հետո հաշտեցնելու գործում միջնորդի գործառույթն իր վրա վերցրել էր ԱՍՆ դեսպան Ջոն Հեֆերնը։
Ըստ նույն աղբյուրի՝ ամերիկացիները նաև խնդրել են, որպեսզի այդ երկու կուսակցությունները իրենց մասնակցությունն ունենան Օսկանյանին պաշտպանելու գործում։ Սակայն դա «Ժառանգությունում» ընկալվել է ոչ միանշանակ, իսկ երիտասարդական թևը պարզապես ընդվզել է։ Ի դեպ, այդ ընդվզումը դրսևորվել է հրապարակավ երիտասարդ ակտիվիստ Դավիթ Սանասարյանի կողմից, ով ուղղակի «Ֆեսյբուքում» գրել է, որ չի մասնացկելու Օսկանյանի նախընտրական PR-ին»։