«Գոմեշի մսի գործ»-ով մեղադրյալը սրտի իհշեմիկ հիվանդությամբ «Դատապարտյալների հիվանդանոց»-ում է
Հայաստանի պաշտպանության բանակի պահեստում կատարված ստուգումների արդյունքում գոմեշի մսի հայտնաբերման փաստով հարուցված քրեական գործով մեղադրյալ Ալբերտ Օհանջանյանն այժմ գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ԱՆ ՔԿՀ լրատվական ծառայության պատասխանատու Գոռ Ղլեչյանը:
«Ալբերտ Օհանջանյանը նախկինում վիրահատություն է տարել, ստենտավորվել է նրա սիրտը, ներկայումս նրա մոտ սրտի իհշեմիկ հիվանդություն կա: Դրա համար տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց, և նա այժմ բժիշկների հսկողության տակ է», -փոխանցեց Գոռ Ղլեչյանը:
Նշենք, որ Ալբերտ Օհանջանյանը Կապանի մսի կոմբինատի նախկին տնօրենն է և հենց այս կոմբինատն էլ եղել է բանակ մսի մատակարարը: Օհանջանյանի նկատմամբ մեղադրանքը` ՀՀ Քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով` «խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով», առաջադրվել է դեռևս սեպտեմբերի 1-ին:
Մեր աղբյուրները հայտնում են, որ մեղադրանքի առաջադրման մասին լուրն է եղել պատճառը, որ նախկինում սրտի վիրահատություն տարած Ալբերտ Օհանջանյանը նորից վատացել է ու այժմ գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց»-ում: Եվ հենց նրա առողջական նկատառումներից ելնելով, մեղադրանքի առաջադրման և նրան կալանավորելու մասին տեղեկությունը շատ ավելի ուշ է տարածվել լրատվամիջոցներին:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան