Հասարակություն 16:40 12/10/2012

«Երազում եմ երեխաներս բժշկվեն ու, որ մի օր մեր տունը ունենանք»

Հեղինակ` Լիա Խոջոյան

12 տարեկան Սիրանույշ Պապյանը, ում քաղաքապետ Տարոն Մարգարյանին հասցեագրված նամակը այսօր առավոտից ողողել է հայաստանյան ԶԼՄ-ները, ի ծնե հենաշարժողական խնդիրներ ունի: Panorama.am-ը աղջկա խնդիրներին ծանոթանալու նպատակով զրուցեց  մոր` Մերի Մարտիրոսյանի հետ:
Վերջինս էլ  պատմեց, որ  ժամանակից շուտ ծնված աղջնակի հետագա կյանքի վրա բժիշկները, այսպես ասած, խաչ էին քաշել դեռ ծննդատանը. «Առաջին երեխան է, դուք էլ երիտասարդ. կյանքը շարունակեք առանց նրա, էլի երեխա կունենաք»:

Բայց ծնողը նրանով է ծնող, որ պատասխանատու է իր զավակի համար. տիկին Մերիի պայքարը բերեց նրան, որ երեխան արդեն 5-րդ դասարանում է սովորում ու հասարակությանն էլ ինտեգրվելու խնդիրը, ի տարբերություն նույն վիճակում գտնվող բազմահազար այլ հայ երեխաների, այդքան էլ սուր չի զգում, քանի որ մայրն իրեն ամբողջությամբ նվիրվել է Սիրուշիկին ու նրա եղբորը` հնարավորինս երջանիկ ապագա, նորմալ կրթություն ապահովելու գործին (10 տարեկան եղբայրն էլ է հաշմանդամ, տառապում աուտիզմով):

Սիրուշիկը տեղաշարժվում է անվասայլակով, սովորում 129 ներառական դպրոցում, դաշնամուրի պարապմունքների հաճախում: Մայրն ասում է, որ մի քանի տարի առաջ աղջնակի առողջական վիճակը ծայրահեղ վատ էր, սակայն հենց այն գիտակցությունը, որ ինքն էլ այս կյանքից կարող է ստանալ իրեն հասանելիքը իր դրական ազդեցությունն ունեցան ու Սիրուշիկն ասյօր անգամ փորձում է ինքնուրույն քայլեր անել.

«Ես հավատում եմ, որ եթե երեխային հետևես, զբաղվես նրանով, ապա նա անպայման կբարելավվի»,- ասում է մայրը :

Իսկ ինչ է տալիս պետությունը.

«Մեր կարգավիճակն ավելի քան բարդ է, քանի որ ես մենակով եմ մեծացնում հաշմանդամ երեխաներիս: Այո, ես անում եմ ամենը, որպեսզի երեխաները տարբեր խմբակներ այցելեն, սովորեն դպրոցում, բայց մենք ապրում ենք միայն թոշակով, որ ստանում են երեխաներս, ընդ որում վարձով ու ոչ մի օգնող չունենք»,- նշեց տիկին Մերին:

Երեխաները ստանում են ամենքը 18 հազար դրամ թոշակ, ինքը չի աշխատում, թեև բարձրագույն կրթություն ունի: Բազմաթիվ անգամներ դիմել է պետական ատյաններին` ՀՀ նախագահին և այլ գերատեսչություններին, նաև գործարարներին է ներկայացրել իրենց խնդիրը, սակայն ամենուր լուռ են, որևէ պատասխան ընտանիքը մինչ օրս չի ստացել: Ու այդպես էլ գոյատևում են…

«Փառք Աստծո գտնվեցին բարեխիղճ մարդիկ` «Հայաստան համահայկական հիմնադրամը» արդեն երկրորդ տարին հոգում է մեր տան վարձը, ինչի շնորհիվ կարողանում ենք գոնե տանը, այլ ոչ թե փողոցում ապրել, Առաքելական եկեղեցին է մեզ օգնում… բայց պետական մակարդակով մեզ հասանելիք օգնությունը ամսական 36 հազար դրամն է»,- նշում է Սիրուշիկի մայրը:

Իր չաշխատելը ևս բացատրություն ունի, քանի որ սպասում է երեխաներին դպրոցում ու դասերն ավարտվելուն պես ուղեկցում նրանց տուն: Այնպես որ նա պետք է ընտրություն կատարեր` երեխաների զարգացման ու կրթության ու աշխատանք ունենալու միջև: Այս պահի դրությամբ տիկին Մերին ընտրել է առաջին տարբերակը: Ու դեռ ապրում է Հայաստանում, թեև շատ լավ գիտի, որ արտերկրում ոչ միայն սահմանափակ կարողություններով երեխաներն են ստանում պետական աջակցություն, այլև` խնամակալը.

«Ինձ շատերն են ասել ու ասում, որ ես գնամ Հայաստանից, հենց հանուն երեխաների ապագայի համար… Ես հասկանում եմ, որ այստեղ երեխաներիս ոչ պետական հոգածություն կա, ոչ աջակցություն, անգամ նորմալ վերականգնողական կենտրոններն են բացակայում… չգիտեմ, շատ բարդ հարց է»,- նշում է մայրը, ով երազում է, որ երեխաները բժշկվեն: Երազանքն արտաբերում ու ավելացնում.

«Գիտեմ, որ շատ լուրջ առողջական խնդիրներ ունեն երեխաներս, գրեթե անբուժելի` ոչ մանկական կաթվածն է լիարժեք բուժվում, ոչ էլ աուտիզմը: Բայց երազում եմ այդ մասին, ինչպես նաև, որ մի օր մեր սեփական տունը կունենանք, այլ ոչ թե ամեն առավոտ ահը սրտումս արթնանամ, որ կարող է մի օր էլ դրսում հայտնվենք: Ես ջհանդամ, երեխեքիս մասին եմ մտածում» …


«… Ես հայ եմ և շատ եմ սիրում իմ Երևանը: Այն այնքան գեղեցիկ և նոր է ինձ համար: Ես երազում եմ զբոսնել Երևանի փողոցներով, լինել այգիներում ու պուրակներում… Բայց, ցավոք, ինձ համար դա շատ դժվար է, քանի որ ես անվասայլակ եմ օգտագործում և ինքնուրույն չեմ կարողանում տեղաշարժվել…..Շատ բազմաթիվ են իմ ու իմ նմանների խնդիրները մեր քաղաքում, բայց ՄԵՆՔ ՍԻՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԵՐԵՎԱՆԸ, ՄԵՆՔ ԷԼ ԵՆՔ ՆՐԱ ԶԱՎԱԿՆԵՐԸ, և մենք ակնկալում ենք, որ Այն էլ մեզ կսիրի, կհիշի ու հոգ կտանի իր զավակների համար»,- սա արդեն Սիրուշիկի նամակից մի հատված է, որն ուղղված է քաղաքապետ Տարոն Մարգարյանին` հերթական պաշտոնյային, ում անցանկալի լռությունը հերթական հարվածը կհասցնի հազարավոր սիրուշիկներին ու նրանց ծնողներին:

Նախորդիվ`
12-ամյա Սիրանուշի նամակը քաղաքապետին. Ես երազում եմ զբոսնել Երևանի փողոցներով, լինել այգիներում


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:23
«Այս պահին դիտարկելու կամ հայտարարելու որևէ բան չունենք»․ ԱՄՆ Պետքարտուղարությունը Միրզոյանի հայտարարության մասին
Այս պահին դիտարկելու կամ հայտարարելու որևէ բան չունենք Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման վերաբերյալ։ Այս...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հրդեհի պատճառով «Օսկարի» հավակնորդների հայտարարումը հետաձգվել է
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության հավակնոդների  հայտարարումը հետաձգվել է Լոս Անջելեսում բռնկված հրդեհների...
Աղբյուր` Panorama.am
12:10
Սա ավիացիոն ոլորտում մեր բարեփոխումների արդյունք է. Փաշինյանը՝ դեպի ԵՄ ՀՀ քաղաքացիների արտահոսքի բազմապատկման մասին
«ԵՄ երկրների դեսպանատներում մեր քաղաքացիների՝ վիզաների ստանալու մեծ հերթեր են գոյացել և սա շատ մեծ դժգոհություն է...
Աղբյուր` Panorama.am
12:04
Հայաստանի ղեկավարությունը չունի որևէ «պլան բ» հնարավոր պատերազմի պարագայում. Սուրեն Սարգսյան
«Ոչ ոք չի վիճարկում, որ խաղաղ ճանապարհով բոլոր խնդիրների լուծումը լավագույն սցենարն է: Ոչ ոք սխալ չի գնահատում իրերի իրական...
Աղբյուր` Panorama.am
11:53
Արևմտյան Հայաստան չի կարող լինել Արմավիրից այն կողմ, այն Արաքս գետի մոտ ավարտվում է․ Փաշինյան
«Իրական Հայաստանի կոնցեպտի մեջ... ուշադիր, նախադասություն, որը, համոզված եմ, աղմուկ է հանելու. երբ որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան,...
Աղբյուր` Panorama.am
11:47
Փերիս Հելիթոնի տունն այրվել է
Ամերիկացի դերասանուհի, գործարար Փերիս Հիլթոնի՝ Մալիբուում գտնվող  լողափնյա տունն ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսում բռնվկած...
Աղբյուր` Panorama.am
11:41
Կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու օրենսդրական նախաձեռնությանը
«Քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել օրենքի նախագիծ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին...
Աղբյուր` Panorama.am
11:21
WTA-250. Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակչում է
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ: Աշխարհի 36-րդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Մեկ օրում վարելու իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու 35 դեպք է գրանցվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն
Փորձ է արվում հերքելու հայերի՝ որպես առաջին քրիստոնյա ազգ լինելը։
Աղբյուր` Panorama.am
10:38
Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները». Աբրահամյան
«Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին մշտապես աջակցման և սատարման խոսքեր շռայլող դերակատարները, եթե անկեղծ են իրենց մոտեցումներում,...
Աղբյուր` Panorama.am
10:31
Լուկաս Սելարայանը վերադարձել է արգենտինական «Բելգրանո»
«Ես արդեն տանն եմ, շատ երջանիկ և պատրաստ եմ հիանալի տարի անցկացնել»
Աղբյուր` Panorama.am
10:21
Չադի նախագահի նստավայրի վրա հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
«ՌԻԱ նովոստին» ստացել է Չադում նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության վայրից առաջին կադրերը։ Կադրերում երևում են...
Աղբյուր` Panorama.am
09:48
Քաոս է. Լոս Անջելեսում զոհերի թիվը կարող է ավելանալ
Ուժեղ քամին ու արագորեն տարածվող անտառային հրդեհները քաոս են ստեղծել Լոս Անջելես նահանգում։ CNN-ի փոխանցմամբ, նահանգապետը հայտարարել է հինգ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Արամ Առաջինը կապ է հաստատել ԱՄՆ-ում հայ համայնքի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս  Արամ Առաջինը  կապ է հաստատել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ...
Աղբյուր` Panorama.am
09:22
59-ամյա Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է հայտնվել
Ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա...
Աղբյուր` Panorama.am
09:22
Չարենցավանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
09:20
ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
Լոս Անջելեսի անտառային հրդեհներից ավերվել են շենքեր,  հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները, բիզնես հաստատությունները: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:18
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Ի՞նչ նպատակով է Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ո՞ւմ համար կամ ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Ինչ նվերներ է ստացել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ պաշտոնյաները սկսեցին հայտարարագրել իրենց ստացած նվերները, խիստ զարմանալի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Մասնագետները իրատեսական չեն համարում 2025 թվականի բյուջեի պլանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պետական բյուջեի նախագծերն այնքան խարխլված են, որ ամեն տարի դեֆիցիտն ավելանում է,...
Աղբյուր` Panorama.am
08:55
Հունվարի 9-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 9-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է։ Գլխավոր դատախազության կադրերը շարունակում...
Աղբյուր` Panorama.am
08:46
Լրիվ կրկես
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը իր սոցէջում  աանդրադարձ է արել փոխքաղաքապետի երեկվա ասուլիսին, որի ընթացքում, կարելի է ասել՝ քաղաքապետարանի...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մոռանալ Նիկոլին
Էրդողանն ու Ալիևը իրար հերթ չեն տալիս տարածաշրջանը իրենցով անելու համար։ Ալիևը որոշել է իր հնարած ֆաշիզմը ոչնչացնել ուրիշի երկրում, Էրդողանն էլ...
Աղբյուր` Panorama.am
23:09
Արմեն Գևորգյանը դիմավորել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին
ՀՀ Անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է. «Հունվարի 8-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
23:02
Ինչ տեսքով է Աննա Հակոբյանը մասնակցել Ալեն Սիմոնյանի ծննդյան արարողությանը
Աննա Հակոբյանը Ինստագրամի իր էջի սթորի բաժնում է կիսվել լուսանկարների նոր շարքով: Ամենայն հավանականությամբ դրանք արվել են հունվարի 5-ին,...
Աղբյուր` Panorama.am
22:44
Շատ խոշոր և նշանակալի մի քանի ահաբեկչություններ են կանխվել ԱԱԾ-ի կողմից.Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և մասնակցել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}