«Միկան» մեկնարկեց հաղթանակով
Իսրայելի Էյլաթ քաղաքում մեկնարկած եվրոպական ակումբների գավաթի խաղարկության 1-ին տուրում Երևանի «Միկա» կանանց թիմը վստահ հաղթանակ տոնեց «Ռիշոնե Լե-Զիոն» թիմի նկատմամբ` առավելության հասնելով 3:1 հաշվով: Էլինա Դանիելյանն ու Հարիկա Դրոնովալին ոչ-ոքի խաղացին համապատասխանաբար Եֆրոիմսկու և Ռեպրանի հետ: Լիլիթ Մկրտչյանը պարտության մատնեց Վարդիին, իսկ Լելա Ջավախիշվիլին հաղթեց Լահավին: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա