ԻԻՀ հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ. Իրանը դատապարտում է Էրդողանի վարած սխալ քաղաքականությունը
Իրանը դատապարտում է Սիրիայի հարցում Էրդողանի վարած սխալ քաղաքականությունը:
Այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ այսօր կայացած ուրբաթօրյա աղոթքի ժամանակ հայտարարել է Արևելյան Ազարբայջան նահանգում ԻԻՀ հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ, Թավրիզի իմամ ջոմե այաթոլլահ Մոհսեն Մոջթահեդ Շաբեթարին:
Իրանցի բարձրաստիճան հոգևորականը, անդրադառնալով Սիրայի և Թուրքիայի միջև առկա լարված հարաբերություններին, մասնավորապես նշել է. «Թուրքիայի նպատակն այն է, որպեսզի Սիրիայում, անկայունություն առաջացնելով, հասնի իր նպատակներին, սակայն Էրդողանի կառավարությունը պետք է գիտակցի, որ այդ քայլով որևէ հաջողության չի հասնի»:
«Թուրքիան կարծում է, որ ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը բխում է իր շահերից, սակայն Էրդողանը պետք է գիտակցի, որ, եթե պատերազմ սկսվեց առաջին հերթին տուժելու է հենց Թուրքիայի տնտեսությունը »,-նշել է այաթոլլահ Մոհսեն Մոջթահեդ Շաբեթարին:
Նախորդող տեղեկատվություն՝
Իրանի ԶՈւ ԳՇ պետ. Սիրիայում թափված արյան համար պատասխանատվություն են կրում Թուրքիան, Քաթարն ու Սաուդյան Արաբիան
Իրանի նախագահի առաջին տեղակալ. Թուրքիան պետք է Սիրիայի հետ խնդիրները լուծի երկխոսության միջոցով
Իրանական կայք. «Երբ Թուրքիայի համար հրեաների արյունը մուսուլմանների արյունից ավելի կարմիր է»
«Դոյչե Վելլե». Թուրքիան և Իրանն անուղղակիորեն պատերազմում են Սիրիայում