1.3 մլն դրամ` չջեռուցվող 36 դպրոցները ջեռուցման համակարգերով ապահովելու համար
Այսօր գումարված արտահերթ նիստում Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել կառավարության պահուստային ֆոնդից որպես կապիտալ սուբվենցիա տրամադրված 1մլն 300 հազար դրամը մայրաքաղաքի դեռևս չջեռուցվող 36 դպրոցների ջեռուցման համակարգերով ապահովելու նպատակով օգտագործելու մասին որոշման նախագծին: Այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Քաղաքապետարանն իրականացնում է բոլոր չջեռուցվող կրթական, մշակութային, նախադպրոցական հաստատությունները, գրադարանները ջեռուցման համակարգերով ապահովելու լայնամասշտաբ ծրագրեր, որոնց արդյունքում Երևան քաղաքի բոլոր նախադպրոցական հաստատությունները այսօր ապահովված են ջեռուցման լոկալ համակարգերով։ Ներկայում ընթացքի մեջ են արվեստի և երաժշտական որոշ դպրոցներում, ինչպես նաև գրադարաններում ջեռուցման համակարգերի ներդրման աշխատանքները»,– ներկայացնելով որոշման ընդունման անհրաժեշտությունը նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նրա խոսքով, որոշման ընդունմամբ Երևան քաղաքում տարեվերջին չջեռուցվող դպրոցներ չեն լինի։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա