«ԱրմենՏել»-ի աջակցությամբ կայացավ «Մենք ենք» ներառական թատերական խմբի պրեմիերան
«ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline) աջակցությամբ սույն թվականի հոկտեմբերի 11-ին Հ. Թումանյանի անվան Երևանի պետական տիկնիկային թատրոնում կայացել է «Մենք ենք» ներառական թատերական խմբի պրեմիերան: Թատերախմբի սաները հանդիսատեսին ներկայացրել են «Ես ուզում եմ հավատալ» բեմականացումը:
Ըստ ընկերության մամուլի ծառայության, «ԱրմենՏել» ընկերության կորպորատիվ սոցիալական քաղաքականության շրջանակներում առանցքային տեղ են զբաղեցնում երեխաներին և երիտասարդներին ուղղված ծրագրերը, այդ իսկ պատճառով մենք պատրաստակամ եղանք աջակցելու այս նախաձեռնության իրականացմանը:
«Ուրախ ենք, որ նպաստելով ներառական թատերական խմբի ստեղծմանը, մենք օգնում ենք հատուկ կարիքներ ունեցող երեխաներին ներկայացումների միջոցով ինտեգրվել հասարակությանը: Արվեստը խթանում է թե´ մտավոր, թե´ խոսքային և թե´ ֆիզիկական ընդունակությունների և կարողությունների զարգացումը», - նշել է «ԱրմենՏել» ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:
«Այսօր մենք ուզում ենք հավատալ, որ այո, այս յուրօրինակ նախաձեռնության շնորհիվ կարող ենք հասնել արդյուքների, որ հատուկ կարիքով երեխաների ներգրավումը թատերական արվեստի մեջ լավագույնս նպաստում է նրանց առողջական վիճակի և հոգեկան ներդաշնակ զարգացմանը: Սա նաև հնարավորություն է իրազեկելու հասարակությանը, որ յուրաքանչյուր երեխա հավասար հնարավորություններով ապրելու իրավունք ունի», - ասել է Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը:
«Մենք ենք» ներառական թատերական խումբը ստեղծվել է «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline) և Մանկական զարգացման հիմնադրամի համագործակցության շրջանակում: Համագործակցության նպատակն է աջակցել հատուկ կարիքներով երեխաների ինտեգրմանը հասարակության մեջ` ուսումնական ծրագրերի և արվեստի թերապիայի միջոցով: Հատուկ կարիքներ ունեցող երեխաները և հանրակրթական դպրոցների սաները ներգրավվել են մանկական թատերական ներկայացումում, որը բեմադրվում է փորձառու թատերական մասնագետների և մանկական հոգեբանների օգնությամբ:
Բեմադրությանը մասնակցել են 5-16 տարեկան պատանի 20 դերասան: «Ես ուզում եմ հավատալ» թատերական ներկայացումը հիմնված է ամենաճանաչված մանկական հեքիաթների հերոսների արկածների վրա, որոնցից ամենահայտնին է «Մայա մեղվիկն ու նրա արկածները»: Ծրագրի ընթացքում «Ես ուզում եմ հավատալ» թատերական ներկայացումը կբեմականացվի Երևանի, Վանաձորի և Գյումրիի ներառական և հանրակրթական դպրոցներում: Ծրագրի ավարտին թատերական ներկայացումը կդիտեն հազարավոր ծնողներ և երեխաներ Հայաստանի տարածքում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում