Արա Աբրահամյանն Արցախում է
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր հանդիպում է ունեցել Ռուսաստանի հայերի միության պատվիրակության հետ՝ կազմակերպության նախագահ Արա Աբրահամյանի գլխավորությամբ:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, քննարկվել են ԼՂՀ-ում տարբեր ծրագրերի իրականացման, Արցախ-Սփյուռք կապերի խորացման հետ կապված մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի դերը Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման, Արցախյան հիմնախնդրի արդարացի ներկայացման գործում՝ նշելով, որ համագործակցության հետագա ընդլայնման ու խորացման համար կան բոլոր անհրաժեշտ նախադրյալները:
Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում