Էլ-Շաարավի. «Տխրել եմ միայն այն պատճառով, որ չհաջողվեց գոլ խփել»
Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Միլանի» հարձակվող Ստեֆան Էլ-Շաարավին վայելում է իր կարիերայի լավագույն պահերից մեկը: Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս նա մասնակցել է միլանյան դերբիին, իսկ երեկ «Սկուադրա աձուրայի» կազմում մասնակցեց Հայաստանի ընտրանու հետ երևանյան հանդիպմանը:
«Ես շատ ուրախ եմ այդ իրադարձության համար: Տխրել եմ միայն այն պատճառով, որ չհաջողվեց գոլ խփել,- Էլ-Շաարավիի խոսքերը մեջբերել է «Football Italia»-ն:- Բայց ոչինչ: Առջևում մենք ևս մեկ խաղ ունենք, և ես հնարավորը կանեմ` ավելի լավ դրսևորվելու համար: Արդյոք ճնշում զգո՞ւմ եմ, երբ հագնում եմ հավաքականի կամ «Միլանի» մարզաշապիկը: Իհարկե: Չէ՞ որ հիմա իմ կարիերայի մեծագույն պահերից մեկն եմ ապրում»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա