Ինչու՞ Ջոն Հանթսմանը դեմ չէ իր փողերի յուրացմանը
«Голос Армении»-ն անդրադառնալով Վարդան Օսկանյանի «Սիվիլիթաս» հիմնադրամի դեմ հարուցված քրեական գործին` գրում է, որ եթե նույնիսկ հաշվի առնենք այն փաստը, որ «Սիվիլիթասին» բարեգործության իրականացման համար խոշոր գումարներ փոխանցած «Հանթսման ինթերնեյշնըլ» կազմակերպության սեփականատերը դեմ չէ, որ Վ. Օսկանյանը այդ գումարից 186 հազարը յուրացնի, ապա երկրի ներսում իրավապահ մարմինների մոտ օրինաչափորեն պետք է հարց ծագի. «Այդ ի՞նչ ծառայությունների համար է Հանթսմանը մեծ գումարներ նվիրաբերում անձամբ Վ. Օսկանյանին` հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ խոսքը վերաբերում է 10 տարի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցրած և երկրի համար կարևորագույն տեղեկատվության տիրապետող անձին»: Բացի այդ, թերթը նկատում է, որ «Սիվիլիթաս» կազմակերպությունը պաշտոնապես հայտնի է որպես բարեգործական, սակայն այսքան ժամանակ հիմնադրամի բարեգործական ծրագրերի մասին ոչ ոք չի լսել. «Սեփական ինտերնետային ալիքի հեռարձակումը բարեգործության հետ որևէ կապ չունի»,- նկատում է «ГА»-ն: