ՀԱԿ-ը արևմտյան արժեհամակարգի ո՞ւժ է, թե՞ Ռուսաստանի կցորդ
«Հրապարակը» գրել է, որ ըստ ՀԱԿ աղբյուրների` այնտեղ բուռն քննարկման թեմա է ոչ միայն նախագահական ընտրություններին մասնակցելու խնդիրը, այլև ՀԱԿ երկու պատգամավորների` Գագիկ Ջհանգիրյանի և Լյուդմիլա Սարգսյանի` ՀԱՊԿ ենթակառուցվածքների տեղակայմանը վերաբերող պայմանագրին կողմ քվեարկելու հարցը: «Բանն այն է, որ նման հարցերը պետք է նախ քննարկվեն ՀԱԿ քաղխորհրդում, կայացվի որոշում, որից հետո նոր պատգամավորները քվեարկեն: Սակայն նման բան տեղի չի ունեցել: ՀԱԿ-ում չեն բացառում, որ այս հարցը «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը բարձրացնի ՀԱԿ քաղխորհրդի նիստում` բացատրություն պահանջելով կատարվածի համար, ինչն էլ իր հերթին կնշանակի, որ ՀԱԿ-ը պետք է այդ նիստում վերջնականապես ասի` ինքն արևմտյան արժեհամակարգի ո՞ւժ է, թե՞, ինչպես իշխանությունը` Ռուսաստանի կցորդ»,-գրել է թերթը: