Սամվել Ալեքսանյանը ԱԺ-ում աշխատասենյակ չունի
«Ժամանակը» գրում է, թե ԱԺ-ում սենյակ չունի պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Համենայնդեպս, նրա անունով ցուցանակ ոչ մի տեղ չկա: «Թերևս խորհրդարանում անիմաստ են համարել նրան սենյակ տրամադրելը կամ ինքը չի ցանկացել: Հայտնի է, որ Ս. Ալեքսանյանը ԱԺ-ում երևում է միայն քվեարկություններին մասնակցելու, ոմանց հետ շփվելու, ինչպես նաև լրագրողների հարցերին պատասխանելու համար, որ մամուլում հրապարակվեն իր անզուգական մտքերը և համապատասխան տեղերում իմանան, թե ինքը խորհրդարանական ակտիվ աշխատանքով է զբաղված»,- գրում է թերթը և ավելացնում, որ ոչ նիստերի օրերին ԱԺ-ում գրեթե մեռելային լռություն է, մարդ չկա: