Քննարկվում է Օսկանյանին ընդդիմության միասնական թեկնածու առաջադրելու հարցը
«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ` օրերս Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի հետ և քննարկել առաջիկա նախագահական ընտրությունները: Ըստ թերթի` Քոչարյանը հայտարարել է, որ ինքը չի առաջադրվելու, նաև անկեղծացել է ու ասել, որ իր առաջադրման դեպքում կլինի «քաղաքական կոնսոլիդացիա` հանած Քոչարյան» տարբերակը: Նա ասել է, թե Օսկանյանը լավագույն թեկնածուն է, քանի որ այս դեպքում կլինի «քաղաքական կոնսոլիդացիա` հանած Սերժ»: Այս տեղեկությունները թերթը փորձել է ճշտել Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից, սակայն վերջինս, իր սովորության համաձայն, չի պատասխանել թերթի հեռախոսազանգերին:
Ապա թերթն ավելացնում է, որ քննարկվում է Օսկանյանին ընդդիմության միասնական թեկնածու առաջադրելու հարցը, և այստեղ ակտիվություն է ցուցաբերում նաև ԱՄՆ-ը: