Լևոն Արոնյանը պարտվեց, բայց պահպանեց 3-րդ տեղը
Իսպանական Բիլբաոյում ընթացող «Մեծ սաղավարտ-վարպետներ» մրցաշարի 9-րդ տուրում Լևոն Արոնյանը զիջեց առաջատարներից մեկին` Ֆաբիանո Կարուանային: Ի դեպ, սա հայ գրոսմայստերի առաջին պարտությունն էր այս մրցաշարում: Մագնուս Կառլսենը, իր հերթին, պարտության մատնեց Վիշվանաթան Անանդին, իսկ Սերգեյ Կարյակինն առավելության հասավ Ֆրանցիսկո Վալեխոյի նկատմամբ:
Այսպիսով` հաշվետու տուրից հետո Կարուանան ու Կառլսենը 16-ական միավորով շարունակում են զբաղեցնել 1-2-րդ հորիզոնականները: Արոնյանը վաստակել է 10, Կարյակինը` 9, Անանդը` 8, Վալեխոն` 5 միավոր: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա