Օսվալդո. «Իմ գոլն օգնեց թիմին` ազատվելու նյարդայնությունից»
Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Պաբլո Օսվալդոն կարծում է, որ չնայած իր ու Դանիելե դե Ռոսսիի` Հայաստանի հավաքականի հետ հանդիպման ընթացքում ցուցադրած լավ խաղին, իրենք դեռ պետք է նվաճեն տեղը թիմի հիմնական կազմում:
«Հայաստանի թիմի դարպասն իմ խփած գոլը շատ կարևոր էր,- որովհետև օգնեց ազատվել նյարդայնությունից և խաղը վերցնել մեր վերահսկողության տակ,- ասել է Օսվալդոն «Football Italia»-ի թղթակցին:- Իհարկե, երջանիկ եմ, որ հաջողվեց խփել: Ի վերջո, ցանկացած աշխատանք պետք է պտուղ տա: Նույնը կարող եմ ասել նաև Դանիելե դե Ռոսսիի մասին: Մենք միշտ ձգտում ենք լիարժեք նվիրվել հավաքականի խաղերին, որպեսզի ասպարեզ դուրս գանք մեկնարկային կազմում: Անկեղծ ասած` ինձ համար միևնույն է, թե ում հետ կխաղամ հարձակման գծում: Եվ Բալոտելլին, և Ջովինկոն գերազանց հարձակվողներ են: Ափսոս, որ Երևանում Մարիոն չկարողացավ խաղադաշտ մտնել, բայց հուսով ենք, որ կմասնակցի հաջորդ հանդիպմանը»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա