Ստուգումներ կան, բայց պաշտոնանկություններ չեն սպասվում
ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության ծառայության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Բաբկեն Պիպոյանը «168 ժամ» թերթի հետ զրույցում հաստատել է լուրեն այն մասին, որ ՀՀ նախագահի վերահսկողության ծառայությունն իրենց մոտ ստուգումներ է իրականացնում՝ նշելով, որ դա սովորական աշխատանքային պրոցես է, ամեն տարի էլ նման ստուգումներ տեղի են ունենում:
Մեկնաբանելով այն լուրերը, որ ստուգումների ավարտին ծառայության ներկայիս պետ Աբրահամ Բախչագուլյանը հնարավոր է, որ լքի իր պաշտոնը, Բ.Պիպոյանն ասել է. «Դա զուտ ինչ-որ լրագրողի ենթադրություն է, որը չի համապատասխանում իրականությանը: Նմանատիպ ստուգումներն առաջին անգամ չէ, որ իրականացվում են: Այնպես որ, պետք է սպասել արդյունքներին, բայց սա սովորական պրոցես է: Ոչ մի անսովոր բան չկա»: