Ա. Դավթյան. Զորավարժության տակ քաղաքական ենթատեքստ չի եղել
«Զորավարժություններում պլանավորվել և իրականացվել են հակառակորդի տնտեսական, ռազմական օբյեկտներին հրթիռային զորքերի հարվածներ` ռազմավարական խնդիրների ամբողջ խորությամբ»,- այսօր անդրադառնալով ՀԱՊԿ անդամ պետությունների մասնակցությամբ տեղի ունեցած զորավարժություններին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը:
Նա նշեց, որ ՀՀ և ԼՂՀ հակաօդային պաշտպանության ուժերի միջև կազմակերպվել է փոխգործակցություն առավել ընդգրկուն թեմաներով` հաշվի առնելով հակառակորդի ավիացիայի քանակական աճը և մշակվել են դրանց կիրառման հետ կապված նոր ձևեր և մեթոդներ:
Նրա խոսքերով` զորավարժություններում ընդգրկված է եղել ՀՀ զինված ուժերից մոտ 45 հազարանոց անձնակազմ, և 5 հազար միավորից ավելի զրահատեխնիկա, ավտոտեխնիկա և հատուկ տեխնիկա:
Ա. Դավթյանը նաև վստահեցրեց, որ ԶՈւ ղեկավարության կողմից զորավարժության տակ որևէ քաղաքական ենթատեքստ նախատեսված չի եղել:
Անդրադառնալով պահեստազորի հետ տարվող աշխատանքներին, նա նշեց, որ զորավարժություններին մասնակցած քաղաքացիների մի մասն այդ վարժանքներին մասնակցել է մի քանի օր, իսկ նրանց մոտ 60 տոկոսը ներգրավված է եղել ավելի երկարաժամկետ ծրագրերում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները