Ա. Հովհաննիսյան. Զորավարժությունները պատերազմի հավանականության հետ կապ չունեն
«Հասարակության մեջ արտահայտվող մտահոգությունները` կապված զորավարժությունների հետ, հիմնականում սխալ մեկնաբանության արդյունք են: Մենք բազմիցս շեշտել ենք` սովորաբար նման լայնամասշտաբ զորավարժությունները պլանավորվում են մեկ տարի առաջ և դու չես կարող նման զորավարժությունը պլանավորել այդ պահի իրավիճակին համապատասխան: Հետևաբար, պահեստազորի կանչը չի կարող կապ ունենալ պատերազմի ավելի կամ պակաս հավանականության հետ»,- այսօր, անդրադառնալով պահեստազորում ներգրավված անձանց` տարբեր զորավարժություններում ներգրավելու խնդրին, լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքերով` «զորքերի մարտունակության բարձրացման հետ կապված բացի այդ հնչեղ միջոցառումներից, իրականացվում են առաջին հայացքից չերևացող տարաբնույթ միջոցառումներ, մասնավորապես մշակվել է «ՀՀ ԶՈւ անձնակազմի հետ տարվող աշխատանքների և զինվորական կարգապահության ամրապնդման հայեցակարգ»»:
Բանախոսն ասաց, որ մշակվել են նաև զինծառայողների միջև ոչ կանոնադրային հարաբերությունների, հանցավոր աշխարհին բնորոշ արատավոր երևույթների դեմ հատուկ ծրագրեր, որոնք այժմ զորամասերում տարբեր փուլերով իրականացվում են:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները