«Էյր Արմենիա». Թուրքական կողմի հետ պայմանավորվածություն ձեռք ենք բերել դեռ նախորդ շաբաթ
Թուրքիայում վայրէջք կատարած ինքնաթիռը «Էյր Արմենիա» ընկերությանն է պատկանում:
«Էյր Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Արսեն Ավետիսյանը Panorama.am-ին հայտնեց, որ իսկապես, ընկերությունը թուրքական կողմի հետ պայմանավորվածություն է ունեցել օդանավի ուղեբեռը Թուրքիայի տարածքում ստուգելու վերաբերյալ:
Նրա խոսքով, պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռ նախորդ շաբաթ, հայկական կողմը վայրէջքի և ուղեբեռի զննման համար ընտրել է Էրզրումի օդանավակայանը:
Հիշեցնենք, որ այսօր ռուսական լրատվամիջոցները տեղեկություններ տարածեցին, թե Թուրքիայի տարածքում հարկադրաբար հայկական ինքնաթիռ է վայրէջք կատարել: Դրան անմիջապես հետևեց ԱԳՆ արձագանքը, թե ուղեբեռի ստուգումը եղել է պլանային և նախապես ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում: Ավելի ուշ, ռուսական լրատվամիջոցները գրեցին, թե հայկական ինքնաթիռին թույլ են տվել շարունակել թռիչքը դեպի Հալեպ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում