Մեկնարկեց Համաշխարհային հայկական կոնգրեսի համագումարը (լուսանկարներ)
Քիչ առաջ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց Համաշխարհային հայկական կոնգրեսի 2-րդ հերթական համագումարը: Կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի ներկայացմամբ, 156 պատվիրակից համագումարին ներկա է 147-ը:
Համագումարին մասնակցում է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Այս պահին նա հանդես է գալիս ելույթով:
Կառույցի գործունեության մասին Կոնգրեսի գլխավոր խորհրդի հաշվետվությամբ հանդես կգա Կոգրեսի նախագահ Արա Աբրահամյանը:
Ինչպես հաղորդում է համագումարին ներկա Panorama.am–ի թղթակիցը, օրակարգով նախատեսված է «Համաշխարհային հայկական կոնգրես» հայկական հասարակական կազմակերպությունների միջազգային միության կանոնադրության նախագծի քննարկում և հաստատում, ինչպես նաև ղեկավար ու վերահսկիչ մարմինների ընտրություններ: