Այսօր Գյումրու «Մուշ-2» թաղամասի նորակառույց շենքերը շահագործման կհանձնվեն
«Կարծում եմ, որ որակով բնակարաններ են, որոնց որոշ աշխատանքներին՝ ներկերի գույն ընտրել և այլն, մասնակցել են նաև ապագա տան տերերը»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը, ով ևս ներկա է Գյումրու «Մուշ-2» թաղամասի նորակառույց շենքերի շահագործման հանձնելու արարողությանը:
Նշենք, որ այս պահին «Մուշ-2»-ի դեռևս չբնակեցված բակերը բազմամարդ են: Գյումրեցիները, նաև նրանք, ովքեր բնակարան էլ չեն ստանալու եկել են այստեղ: Շահագործման են հանձնվում 1756 բնակարանով 38 բազմաբնական շենք:
Ինչպես Գյումրիից հայտնում է Panorama.am-ի թղթակիցը, այս պահին հավաքվածները սպասում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
Նախարար Ս.Թադևոսյանը նշեց, որ եթե նորակառույց շենքերում թերություններ լինեն, ապա «Գլենդել Հիլզ» ՓԲ ընկերությունը մեկ տարվա ընթացքում երաշխավորում է դրանց վերացմանը, եթե խոսքը ներքին հարդարմանն է վերաբերում, իսկ արտաքին հարդարման հետ կապված խնդիրներն ու թերությունները կվերացվեն 4-5 տարվա ընթացքում:
Ինչ վերաբերում է անօթևանների խնդիրներին, նախարարը հայտնեց, որ առաջիկայում ևս 600 բնակարան շահագործման կհանձնվի, ինչպես նաև մանկապարտեզ: Ըստ նախարարի՝ այդ 600 բնակարանների շահագործումը նախատեսված է 2013 թ-ի վերջին:
Նշվեց նաև, որ «Աղետի գոտում անօթևան մնացած ընտանիքների բնկարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման» ծրագրի համար ծախսվել է 85 մլրդ դրամ: Ծրագրի մեկնարկը տրվել է 2008 թ-ին, ավարտը նախատեսվում է 2013թ-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում