Թուրքական իշխանությունները թույլ են տվել հայկական օդանավը մեկնի Սիրիա
Թուրքական իշխանությունների կողմից հարկադրաբար Էրզրումի օդանավակայանում իջեցված օդանավին թուրքական իշխանությունները` եղած բեռը ստուգելուց հետո, թույլ են տվել մեկնել Սիրիա: Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստին»:
Ըստ CNN-Turk-ի, ինքնաթիռը հումանիտար օգնություն է տեղափոխում Հալեպ: Ինքնաթիռը ստուգելուց հետո իշխանությունները թույլատրել են շարունակել թռիչքը:
Թուրքիայի տարածքում իջեցված ինքնաթիռը «Արմավիա» ավիաընկերությանը չի պատկանում: Քիչ առաջ Panorama.am-ին հայտնել էր ընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում