Թուրքիան փակում է իր օդային տարածքը սիրիական քաղաքացիական ինքնաթիռների համար
Թուրքիան փակել է իր օդային տարածքը Սիրիա մեկնող և ժամանող քաղաքացիական ինքնաթիռների համար: Այս մասին տեղեկացնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը, հղում անելով այդ երկրի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությանը:
«Նախօրեին մենք փակել ենք մեր օդային տարածքը սիրիական քաղաքացիական ինքնաթիռների համար, ինչպես դա արվել էր ռազմական ինքնաթիռների համար», - հայտարարել է Դավութօղլուն:
Նախարարի խոսքերով, նման որոշման պատճառ է հանդիսացել այն հանգամանքը, որ Սիրիան չարաշահում է այդ չվերթները և քաղաքացիական օդանավերով ռազմական բեռներ է տեղափոխում: Նշենք, ավելի վաղ սիրիական կողմն էր հայտարարել իր օդային տարածքը թուրքական ինքնաթիռների համար փակելու որոշման մասին:
Երկու երկրների միջև հարաբերությունները կտրուկ սրվել էին հոկտեմբերի 10-ի միջադեից հետո, երբ Մոսկվա-Դամասկոս չվերթն հարկադրաբար վայրէջք էր կատարել Անկարայի օդանավակայանում և խուզարկության արդյունքում ինքնաթիռից, թուրքական կողմի պնդմամբ, հայտնաբերվել էր ռազմական նշանակության բեռներ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան