ԵՊՀ ՈՒԳԸ- ն տոնում է իր 65-ամյակը
Երևանի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերությունը 65 տարեկան է: Այսօր բուհում տոնին նվիրված գիտաժողով կմեկնարկի: Այս մասին տեղեկացնում են ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությունը հիմնադրվել է 1947 թվականին և առ այսօր ՀՀ-ում գործող հնագույն ուսանողական կառույցն է համարվում: Իր գոյության 65 տարիների ընթացքում ԵՊՀ ՈՒԳԸ-ն մշտապես եղել է Մայր բուհի ուսանողական կյանքի անբաժան մասնիկը, նրա բովով անցել են ավելի քան 6 հազար ուսանողներ և ասպիրանտներ, որոնցից շատերը դարձել են հաջողված գիտնականներ և հասարակական գործիչներ:
Ըստ աղբյուրի, գիտաժողովի նպատակն է, երիտասարդ գիտնականների դարբնոց խորհրդանշող Ուսանողական գիտական ընկերությանը հավատարիմ մնալ իր կոչմանը և մինչև 35 տարեկան երիտասարդ գիտնականներին միավորել մեկ հարկի տակ:
Գիտաժողովը, որը նվիրված է նաև Հայ գրատպության 500-ամյակին, կանցկացվի հոկտեմբերի 14-19-ը: Մասնակցելու են շուրջ 350 ուսանողները, ասպիրանտներ և երիտասարդ գիտնականներ Երևանի պետական համալսարանից և ՀՀ 15 այլ բուհերից, ինչպես նաև շուրջ 40 մասնակիցներ հրավիրված են մասնակցելու ԱՊՀ մի շարք այլ երկրներից:
Բացի զեկուցումներից` գիտաժողովի շրջանակներում տեղի կունենան նաև կլոր սեղան-քննարկումներ, փորձագիտական դասընթացներ և այլ գիտաճանաչողական միջոցառումներ: Նախատեսվում է գիտաժողովի լավագույն աշխատանքները հրապարակել:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա