Ա. Հովհաննիսյան. Բանակին վերաբերող հարցերը և՛ նախարարի, և՛ նախագահի ուշադրության կենտրոնում են
Նախօրեին կայացած մամուլի ասուլիսում պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն անդրադառնալով բանակում սննդի ապահովման խնդրին, հայտարարել էր, թե «Անկախ գոմեշի մսի պատմությունից, մանավանդ այն տղաները, որոնք ծառայել են, լավ գիտեն, որ 90-ականների և 2000-ականների սկզբի համեմատ բանակում եղած սննդի որակի ցուցանիշները շեշտակի բարձրացել են»:
Հաշվի առնելով այն փաստը, որ այդ հայտարարությունը տարաբնույթ կարծիքների տեղիք է տվել, Panorama.am-ը պարզաբանումներ խնդրեց Արծրուն Հովհաննիսյանից:
Վերջինս նշեց, որ իր արտահայտած մտքերը շահադիտական նպատակներով օգտագործելու միտումներ է նկատում:
«Իրականում խոսք էր գնում այն մասին, որ բանակի ղեկավարությունը այս 20 տարիների ընթացքում մշտապես հետևողականորեն բարելավել է ոչ միայն սննդի, այլ մատակարարումների, հանդերձավորման պայմանները, ինչում մեծ ներդրումներ են ունեցել ժամանակի պաշտպանության բոլոր նախարարները:
Բարելավումը պայմանավորված է ոչ միայն նախարարների հետևողական աշխատանքով, այլև պետության տնտեսական հնարավորություններով:
Զինառայողների սոցիալական ապահովության, սննդի ապահովման ու մի շարք այլ հարցեր գտնվում են ինչպես պաշտպանության նախարարի, այնպես էլ ՀՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարի ուշադրության կենտրոնում, ով երկար տարիներ զբաաղեցնելով պաշտպանության նախարարի պաշտոնում շատ լավ է տիրապետում առկա խնդրիներին»,- հավելեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան