Էրդողանը և ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը` հայկական օդանավի մասին
Թուրքիայի վարչապետ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքու մեկնելուց առաջ Անկարայի Էսենբողա օդանավակայանում զրուցել է լրագրողների հետ, որի ժամանակ անդրադարձել է նաև Էրզրումում վայրէջք կատարած հայկական ինքնաթիռին:
Ինչպես հաղորդում է, «CNNTurk» լրատվականը, Թուրքիայի վարչապետը կրկնել է արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի ու ծովային տրանսպորտի և հեռահաղորդակցության նախարար Բինալի Յըլդըրըմի խոսքերը, համաձայն որոնց, հայկական ինքնաթիռը տեխնիկական վայրէջք է կատարել Էրզրումում:
Այնուհետև Էրդողանը հավելել է, որ ուղեբեռի զննման արդյունքում ոչ մի խնդիր ի հայտ չի եկել և Սիրիա մարդասիրական օգնություն տանող հայկական օդանավին թույլատրվել է շարունակել չվերթը:
Թեմայի առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել նաև ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Վիկտորիա Նուլանդը: Վերջինս մամուլի ասուլիսի ժամանակ ասել է. «Թուրքիան Հայաստանից մեկնած ինքնաթիռին օդային տարածք է տրամադրել ուղեբեռի ստուգման պայմանով: Արդյունքում հաստատվել է, որ օդանավը մարդասիրական օգնություն է տեղափոխում Սիրիա, հետևաբար թռիչքը շարունակելու թույլտվություն է տրվել: Այդ տեսանկյունից մենք կարծում ենք, որ թուրքերը գործել են պատշաճ և չափավոր»:
Հիշեցնենք, որ նախօրեին Էրզրումում հարկադիր վայրէջք էր կատարել «Էյր Արմենիա» ընկերությանը պատկանող հայկական քաղաքացիական ինքնաթիռը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում