Հարցազրույցներ 18:42 16/10/2012

Արաբագետ. Սիրիայի հարցում Թուրքիան հայտնվել է ճահճային իրավիճակում

Սիրիական ճգնաժամի շրջանակներում տեղի ունեցած վերջին զարգացումների մասին Panorama.am-ը զրուցեց արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ:


-Ինչպիսի՞ն է իրավիճակը Սիրիայում, ներկայումս ի՞նչ փուլում է հակամարտությունը:
-Ցավոք սրտի, ռազմական գործողությունները Սիրիայում շարունակվում են ներկայում նոր թափով, նոր դրսևորումներով: Ինչ խոսք, արդեն, կարծես թե օրինաչափություն է դարձել, և Սիրիայում իշխող վարչակարգի և ընդդիմության զինված հատվածի միջև ռազմական գործողություններն ակտիվանում են, երբ խնդիրը քննարկման առարկա է դառնում որևէ միջազգային ձևաչափում: Այս պարագայում ակնհայտ է զինյալ խմբավորումների կողմից տարատեսակ գործողությունների իրագործումը, ինչը նպատակ է հետապնդում, բնականաբար, աշխարհին մատնացույց անելու, իրենց գոյությունը, ավելին` լուրջ գործոն լինելը և վճռականությունը` հասնելու Բաշար Ալ-Ասադի տապալմանը: Բացառություն չէր նաև վերջին շրջանում ՄԱԿ-ի տարբեր կառույցներում խնդրի վերաբերյալ տեղի ունեցած բուռն քննարկումները և թեժ ելույթները: Դրան զուգահեռ Սիրիայի տարբեր քաղաքներում և բնակավայրերում` հատկապես Դամասկոսում, Հալեպում ակնհայտորեն աճեցին զինված բախումները, ահաբեկչական գործողությունները` ռազմական և ռազմավարական կարևորություն ունեցող մի շարք օբյեկտների դեմ: Եթե սեպտեմբեր ամսվա սկբնամասում ամբողջ երկրի տարածքում նվազել էր ռազմական գործողությունների ակտիվությունը և ակնհայտորեն նկատելի էին սիրիական բանակի հաջողություններն` ընդդեմ Սիրիական ազատ բանակի և վարչակարգի դեմ պայքարող մյուս խմբավորումների, ապա այս վերջին 1 ամսվա ընթացքում տեղի ունեցած մարտերն իրենց աշխարհագրությամբ, մասշտաբներով և հասցրած վնասներով ամենախոշորն էին հակամարտության ողջ ընթացքում:
Միաժամանակ փորձեմ կանխատեսել նաև, որ սիրիական ընդդիմադիրների այս ակտիվության համար նոր խթան կհանդիսանա թուրք-սիրիական սահմանին տեղի ունեցած միջադեպը և թուրքական խորհրդարանի կողմից հավանության արժանացած փաստաթուղթը` Սիրիայի տարածքում անդրսահմանային գործողություններ իրականացնելու վերաբերյալ: Այս համատեքստում, չի կարելի բացառել նաև զինված խմբավորումների կողմից սադրանքներ իրագործելու հնարավորությունը: Միաժամանակ նշեմ` եթե Թուրքիան հապաղի որոշակի քայլեր իրականացնել, ինչն այս պահին շատ հավանական է, ապա կարճ ժամանակ անց ականատես կլինենք ռազմական գործողությունների նվազման, քանի որ ակնհայտ է` «ապստամբները» վերազինման, վերախմբավորման և թիկունքում որոշակի հարցեր կարգավորելու խնդիր ունեն:

-Փաստորեն առավելությունը վարչակարգի կո՞ղմն է:
-Դեռևս այո, քանի որ ընդդիմադիրները չունեն միասնական առաջնորդ, համախմբված չեն, չեն վայելում սիրիական հասարակության վստահությունը, առավել ևս, երբ նրանց շարքերում գործում են իսլամական ծայրահեղ-արմատական խմբավորումներ: Վարչակարգի դիրքերը հիմնականում ամուր են ծովափնյա տարածքներում, Հոմսի շրջանում և Սիրիայի հարավում` Դամասկոսի, Սուեյդայի և Դարաայի շրջակայքում: Դիրքերի ամրությունը բացատրվում է իշխանամետ կամ բարյացակամ չեզոքություն պահպանող բնակչության ներկայությամբ (ալավիներ, դրուզներ, քրիստոնյաներ), ինչպես նաև Դամասկոսում և նրա մերձակայքում ռազմական ուժի տեղաբաշխմամբ: Այս պարագայում վարչակարգին դեռ հաջողվում է դիմակայել, ավելին վնասազերծել տարբեր խմբավորումների, «ազատագրել» որոշ տարածքներ, սակայն այս ամենը հարաբերական է: Բացի դրանից, մի վտանգավոր միտում է ուրվագծվում հակակառվարական ուժերի շրջանում` նպատակն արդարացնում է միջոցերը: Այսինքն, Բաշար Ալ-Ասադին տապալելը դառնում է գերագույն նպատակ, և հատկապես ընդդիմադիրների արտաքին հովանավորների ջանքերով սիրիական վարչակարգի դեմ միավորվում են Սիրիայի տարածք ներխուժած էթնիկական, դավանական, գաղափարային և ընդհանրապես իրենց հետապնդած նպատակներով չափազանց տարբերվող զինված խմբավորումներ: Վերջին շրջանում տարբեր լրատվամիջոցներում արծարծվող առաջնային լուրերից էր Ալ-Կաիդայի մասնակցության աճը Սիրիայի տարածքում տեղի ունեցող ռազմական գործողություններին, ընդ որում պետք է նշել, որ «Ալ-Կաիդա»-ն հավաքական անվանում է նման խմբավորումների համար, որոնք անկախ են այդ ցանցի հետ ուղղակի կապից, սակայն բառի նեղ իմաստով կիսում են Այման Ալ-Զավահիրիի դավանած գաղափարախոսությունն ու պրակտիկան. նման խմբավորումները դարձրել են Սիրիան միջազգային ջիհադի հարթակ սուննի ծայրահեղականների համար: Այս առումով թուրք-սիրիական սահմանին գտնվող, մեծ կարևորություն ունեցող Բաբ Ալ-Հաուայի հսկիչ սահմանային անցակետը, որի համար չի դադարում պայքարը հակամարտ կողմերի միջև, վերածվել է ջիհադիստների հավաքակայանի (ընդհանուր առմամբ, պայքարը սահմանային հսկիչ անցակետերի համար լուրջ և ռազմավարական բնույթ է կրում, ինչը վկայում է միջանցքներ ստեղծելու զինյալների ջանքերի մասին, որի նպատակն է թիկունքից օգնության ապահովումը):
Այս պարագայում վարչակարգի դեմ պայքարող հիմնական Սիրիայի ազատ բանակի շրջանակներում աստիճանաբար ավելանում է արմատական տարրերի դերակատարությունն, ինչը բնականաբար օբյեկտիվ դժգոհություն է առաջացնում ինչպես հենց ՍԱԲ շրջանակներում այնպես էլ վարչակարգին դեմ տրամադրված որոշակի հասարակական զանգվածների մոտ, քանի որ այս խմբավորումների վարած մարտերի բնույթն էլ, նպատակներն էլ տարբեր են: Որպես վերոնշյալի հավաստում` հիշեցնեմ, որ Սիրիայում ստեղծված իրավիճակի հետաքննության միջազգային հանձնաժողովը ևս իր զեկույցում նշել էր զինված խմբավորումների կազմում օտարերկրյա քաղաքացիների ներկայության մասին: Ընդ որում, ըստ զեկույցի, իսլամիստ անջատողականները գործում են ինչպես ապստամբների կողմից, այնպես էլ նրանցից առանձին: Այս համատեքստում հավելեմ, նաև, որ հաճախակի են դարձել միջխմբային բախումները ընդդիմադիր տարբեր խմբավորումների միջև, և օրեր առաջ, սաուդական «Ալ-Ուատան» թերթի հաղորդմամբ, Սիրիայի ազատ բանակի ռազմական խորհրդի ղեկավար Գեներալ Մուստաֆա Ալ-Շայխը հայտարարել էր, թե թույլ չեն տա, որ, որ Սիրիան նոր Աֆղանստանի վերածվի:

-Իսկ ինչպես կբնութագրեք Թուրքիայի ներգրավվածությունը սիրիական ճգնաժամում և թուրք-սիրիական հարաբերություններում տեղի ունեցած վերջին զարգացումները:

-Թուրքիան ուղղակի ներգրավվածություն ունի սիրիական ճգնաժամում, և սա արդեն իսկ անհերքելի է, թեպետ պետք է նշել, որ նման նկրտումներ ունեցող պետությունը չէր էլ կարող անմասն մնալ իր քթի տակ տեղի ունեցող գործընթացներից, սակայն թուրքական իշխանություների կողմից ընտրվեց հենց այդ երկրին բնորոշ`դեկլարատիվ քաղաքականությունն, այսինքն` այս անգամ ևս ականատեսը եղանք թուրքական վարչակարգի խոսքի և գործի իրարամերժությանը: Ընդամենը օրեր առաջ ՍԱՀ ԱԳ և միգրացիայի նախարարությունն ուղերձներ է հղել ՄԱԿ-ի ԱԽ-ին և գլխավոր քարտուղարին, որտեղ ուղղակիորեն մեղադրել է Թուրքիային, միջազգային ահաբեկչությանը սատարելու հարցում: Այս համատեքստում հարց է առաջանում, արդյոք Թուրքիան խտրականություն չի կիրառում ահաբեկչական կազմակերպությունների միջև` սեփական թիրախ դարձնելով ՔԲԿ(PKK)-ին, կամ արդյոք այդ կազմակերպության դեմ թուրքական իշխանությունների իրականացրած գործողությունները, նույնիսկ այլ պետության տարածքում, կարելի է որակել որպես հակաահաբեկչական, իսկ սիրիական վարչակարգինը` պայքար սեփական ժողովրդի դեմ:
Այն հանգամանքը, որ պաշտոնական Անկարայի նման քաղաքականությունն անհեռատես է, արկածախնդիր, և թուրքական արտաքին քաղաքականության պատասխանատուները սխալվել են իրենց հաշվարկներում, ակնհայտ է դառնում նաև նրանց իսկ ձեռնարկած վերջին քայլերից. կասկածից վեր է, որ Սիրիայի հարցում Թուրքիան հայտնվել է ճահճային իրավիճակում: Մի բանում համոզված եմ, որ Թուրքիային ոչ մի դեպքում ձեռնտու չէ սիրիական հակամարտության երկարաձգումը. Անկարան ամեն գնով ռազմական ներխուժման կամ հանգուցալուծման է ձգտում: Այդ մասին են վկայում վերջին շրջանում հաճախակի դարձած թուրք-ամերիկյան բարձր մակարդակի շփումները, որոնց առանցքն են կազմում սիրիական ճգնաժամի կարգավորման ուղիների վերաբերյալ քննարկումները և, իհարկե, թուրք-սիրիական հարաբերություններում տեղի ունեցող արդի զարգացումները:

-Կարծում եք` Թուրքիան ռազմական ներխուժու՞մ կիրականացնի Սիրիայի տարածք:
-Ըստ էության, ոչինչ չի կարելի բացառել, դա պայմանավորված է իրադարձությունների հետագա զարգացումներով, քանի որ այս հիմնախնդրում բավականին մեծ է անկանխատեսելիության գործոնը: Կարծում եմ `այս համատեքստում պետք է դիտարկել թուրք-սիրիական լարվածության վերջին դրսևորումները, որոնք նպատակ էին հետանդում առաջին հերթին նախազգուշացնելու Սիրիական վարչակարգին, ապա` ստուգելու Անկարայի հյուսիսատլանտյան դաշնակիցների վերաբերմունքը` սիրիական ճգնաժամին ուղղակի արտաքին միջամտության հարցում, և այն, որ զարգացումներին ընթացք չտրվեց, նշանակում է, որ Արևմուտքը դեռ պատրաստ չէ օժանդակելու թուրքական նկրտումներին: Իսկ Թուրքիան ինքնուրույն կերպով դեռ չի գնա նման արկածախնդրության, քանի որ Անկարայում ևս քաջ գիտակցում են դրա հնարավոր հետևանքներն, ինչպես ողջ տարածաշրջանի, այնպես էլ բուն Թուրքիայի համար:

-Իսկ ինչպե՞ս եք գնահատում սիրիական ճգնաժամի կարգավորման միջազգային նախաձեռնությունների հնարավորությունները:
-Տվյալ պահին` զրոյական: Այս հարցում, ներկայում առավել ակտիվ են խնդրով զբաղվող մերձավորարևելյան քառյակի` Եգիպտոսի, Իրանի, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի մասնակցությամբ նախաձեռնությունը, և հատկապես ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ ներկայցուցիչ Ալ-Ախդար Ալ-Իբրահիմիի առաքելությունը, որոնք սակայն որևէ գործնական արդյունք դեռևս չեն արձանագրել: Մի բան ակնհայտ է, որ սիրիական թնջուկի հանգուցալուծումը հնարավոր է հակամարտությանը ներգրավված արտաքին և դրանց ուղղակի ազդեցությունը կրող ներքին կողմերի միաժամանակայա կոնցենսուսի արդյունքում, ինչի հավանականությունը կանխատեսելու համար դեռ էական հիմքեր չկան: Ընդհակառակը, դիմակայությունն առավել սրվելու միտումներ է ցուցաբերում. ներքին զարգացումների մասին արդեն խոսեցինք, իսկ արտաքին հարթակում, որպես օրինակ առանձնացնեմ վերջին երկու միջադեպերը. ՄԱԿ-ի ԱԽ-ում Ռուսատանը և Չինաստանն անցան հակահարձակման` աշխատանքային օրակարգ ներմուծելով Բահրեյնում ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկումները, որը կարող է նոր առճակատման պատճառ դառնալ այդ երկրների և Արևմուտքի միջև, և, իհարկե, Ռուսաստան-Սիրիա չվերթն իրականացնող օդանավի հետ կապված միջադեպը: Այնուամենայնիվ, հատկապես ս.թ. նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններից հետո, կարծում եմ` միջազգային լուրջ բանակցություններ կծավալվեն սիրիական ճգնաժամի հանգուցալուծման ուղղությամբ, և անհրաժեշտության դեպքում և հատկապես արտաքին դերակատարների դիրքորոշումների որոշակի տեղաշարժերի պարագայում հնարավոր կլինի ակնկալել վերոնշյալ կամ որևէ նոր նախաձեռնության գործնական արդյունքները:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:07
Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ
Երևանում հունվարի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
12:54
Իջևանի Ծռերը նոր իրավարար վճիռ չեն կարողանում ստանալ. Քաղաքագետ
«Որքան հասկանում եմ «Սևւրի Պայմանագիր 2» չի ստացվում ստորագրել։ ԱՄՆ ներկա վարչակարգը Վիլսոնից ավելի ազնիվ է։ Իջևանի Ծռերը նոր...
Աղբյուր` Panorama.am
12:44
Եթե մարդն անկողնային անշարժ է, իրա համար ինչ տարբերություն թոշակն առձեռն կստանա, թե քարտով. Փաշինյան
«Առաջարկում եմ հիմա որոշում կայացնենք, որ կանխիկ թոշակ ընդհանրապես գոյություն չունենա, բոլորին թոշակը տանք քարտերի...
Աղբյուր` Panorama.am
12:41
Ինչպես ձեռք բերել տրանսպորտի արտոնյալ տոմսային փաթեթներ
Հունվարի 9-ից արդեն իսկ ուժի մեջ մտած տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները սեփական ֆիզիկական անհպում...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հրդեհի պատճառով «Օսկարի» հավակնորդների հայտարարումը հետաձգվել է
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության հավակնոդների  հայտարարումը հետաձգվել է Լոս Անջելեսում բռնկված հրդեհների...
Աղբյուր` Panorama.am
12:10
Սա ավիացիոն ոլորտում մեր բարեփոխումների արդյունք է. Փաշինյանը՝ դեպի ԵՄ ՀՀ քաղաքացիների արտահոսքի բազմապատկման մասին
«ԵՄ երկրների դեսպանատներում մեր քաղաքացիների՝ վիզաների ստանալու մեծ հերթեր են գոյացել և սա շատ մեծ դժգոհություն է...
Աղբյուր` Panorama.am
12:04
Հայաստանի ղեկավարությունը չունի որևէ «պլան բ» հնարավոր պատերազմի պարագայում. Սուրեն Սարգսյան
«Ոչ ոք չի վիճարկում, որ խաղաղ ճանապարհով բոլոր խնդիրների լուծումը լավագույն սցենարն է: Ոչ ոք սխալ չի գնահատում իրերի իրական...
Աղբյուր` Panorama.am
11:53
Արևմտյան Հայաստան չի կարող լինել Արմավիրից այն կողմ, այն Արաքս գետի մոտ ավարտվում է․ Փաշինյան
«Իրական Հայաստանի կոնցեպտի մեջ... ուշադիր, նախադասություն, որը, համոզված եմ, աղմուկ է հանելու. երբ որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան,...
Աղբյուր` Panorama.am
11:47
Փերիս Հելիթոնի տունն այրվել է
Ամերիկացի դերասանուհի, գործարար Փերիս Հիլթոնի՝ Մալիբուում գտնվող  լողափնյա տունն ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսում բռնվկած...
Աղբյուր` Panorama.am
11:41
Կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու օրենսդրական նախաձեռնությանը
«Քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել օրենքի նախագիծ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին...
Աղբյուր` Panorama.am
11:21
WTA-250. Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակչում է
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ: Աշխարհի 36-րդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Մեկ օրում վարելու իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու 35 դեպք է գրանցվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն
Փորձ է արվում հերքելու հայերի՝ որպես առաջին քրիստոնյա ազգ լինելը։
Աղբյուր` Panorama.am
10:38
Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները». Աբրահամյան
«Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին մշտապես աջակցման և սատարման խոսքեր շռայլող դերակատարները, եթե անկեղծ են իրենց մոտեցումներում,...
Աղբյուր` Panorama.am
10:31
Լուկաս Սելարայանը վերադարձել է արգենտինական «Բելգրանո»
«Ես արդեն տանն եմ, շատ երջանիկ և պատրաստ եմ հիանալի տարի անցկացնել»
Աղբյուր` Panorama.am
10:21
Չադի նախագահի նստավայրի վրա հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
«ՌԻԱ նովոստին» ստացել է Չադում նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության վայրից առաջին կադրերը։ Կադրերում երևում են...
Աղբյուր` Panorama.am
09:48
Քաոս է. Լոս Անջելեսում զոհերի թիվը կարող է ավելանալ
Ուժեղ քամին ու արագորեն տարածվող անտառային հրդեհները քաոս են ստեղծել Լոս Անջելես նահանգում։ CNN-ի փոխանցմամբ, նահանգապետը հայտարարել է հինգ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Արամ Առաջինը կապ է հաստատել ԱՄՆ-ում հայ համայնքի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս  Արամ Առաջինը  կապ է հաստատել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ...
Աղբյուր` Panorama.am
09:22
59-ամյա Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է հայտնվել
Ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա...
Աղբյուր` Panorama.am
09:22
Չարենցավանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
09:20
ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
Լոս Անջելեսի անտառային հրդեհներից ավերվել են շենքեր,  հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները, բիզնես հաստատությունները: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:18
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Ի՞նչ նպատակով է Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ո՞ւմ համար կամ ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Ինչ նվերներ է ստացել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ պաշտոնյաները սկսեցին հայտարարագրել իրենց ստացած նվերները, խիստ զարմանալի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Մասնագետները իրատեսական չեն համարում 2025 թվականի բյուջեի պլանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պետական բյուջեի նախագծերն այնքան խարխլված են, որ ամեն տարի դեֆիցիտն ավելանում է,...
Աղբյուր` Panorama.am
08:55
Հունվարի 9-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 9-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է։ Գլխավոր դատախազության կադրերը շարունակում...
Աղբյուր` Panorama.am
08:46
Լրիվ կրկես
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը իր սոցէջում  աանդրադարձ է արել փոխքաղաքապետի երեկվա ասուլիսին, որի ընթացքում, կարելի է ասել՝ քաղաքապետարանի...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մոռանալ Նիկոլին
Էրդողանն ու Ալիևը իրար հերթ չեն տալիս տարածաշրջանը իրենցով անելու համար։ Ալիևը որոշել է իր հնարած ֆաշիզմը ոչնչացնել ուրիշի երկրում, Էրդողանն էլ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}