Նախընտրական գործընթացները որևէ կերպ չեն անդրադառնա 2013թ. ՀՀ պետական բյուջեի կատարողականի վրա
Սպասվելիք նախընտրական գործընթացները որևէ կերպ չեն անդրադառնա 2013թ. ՀՀ պետական բյուջեի կատարողականի վրա: Անդրադառնալով ԱԺ-ին ներկայացված 2013թ. բյուջեի նախագծին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
«Այս տարվա ընթացքում ձեռք բերված բավական հաջող մակրոտնտեսական ցուցանիշները որոշակիորեն փոխեցին այն ցուցանիշները, որոնք նախատեսված են եկող տարվա համար: Եկող տարվա համար մենք ունենք ՀՆԱ-ի աճի բավական բարձ շեմ` 6,2 %: Ինչ վերաբերում է գնաճին, ապա եկող տարվա համար նախատեսված է վերջին տարիների համար ստանդարտ ցուցանիշ, այն է` 4 +/-1,5 %: Բյուջեի եկամտային մասը կավելանա 13%-ով, ծախսային մասը` 10 %-ով: Ինչ վերաբերում է դիֆիցիտին, ապա ճգնաժամային տարուց հետո մենք էապես և բավականին մեծ հաջողությամբ կրաճատում ենք այն: Նախատեսվում է, որ այս տարվա դիֆիցիտի ցուցանիշը կկազմի 2,8 %-ի շրջանակներում, իսկ 2013թ.-ի համար նախատեսվում է էլ ավելի ցածր` 2.6 % ցուցանիշը»,- նշեց Գագիկ Մինասյանը:
Բանախոսի խոսքերով, հաջորդ տարի տնտեսության նախատեսված աճը կապահովեն շինարարությունը՝ 2.1 տոկոս աճ, արդյունաբերությունը՝ 9.5 տոկոս, ծառայությունները՝ 6.5 տոկոս և գյուղատնտեսությունը 4.5 տոկոս աճ:
Գագիկ Մինասյանը նշեց, որ հաջորդ տարի շարունակվելու են տնտեսության մրցունակության ապահովման աշխատանքները, ինչպես նաև արտահանմանը միտված արդյունաբերության աճը:
Ինչ վերաբերում է 2013 թ. բյուջեով արտաքին պարտքի սպասարկման համար նախատեսված միջոցներին, ապա Գ. Մինասյանի խոսքերով, նախորդ տարիների համեմատ դրանք կավելանան: Այս նպատակով 2013 թ. կհատկացվի 200 մլն. դոլար:
Վերջինիս խոսքերով` այս տարվա վերջում արտաքին պետական պարտքը կկազմի 3.8 մլրդ դոլար, իսկ 2013 թ. վերջում՝ 4 մլրդ դոլար: Սակայն, հաշվի առնելով ՀՆԱ-ի աճը, արտաքին պետական պարտքը 2013 թ. կպահպանվի ՀՆԱ-ի 37%-ի շրջանակներում:
Պարտքի նման մակարդակը, ըստ Գ. Մինասյանի, վտանգավոր չի համարվում: Գ. Մինասյանի խոսքով՝ պարտքի սպասարկումը բյուջետային որևէ ծրագրի խաթարման չի հանգեցնի:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները