Անկարան փչացրեց հարաբերությունները հարևանների հետ նաև օդում
Անդրադառնալով Անկարայի կողմից Սիրիայից և Սիրիայի ուղղությամբ չվերթներ իրականացող ինքնաթիռների պարտադրողական վայրէջքներին` «Голос Армении»-ն նշում է, որ «զրո խնդիր» հարևանների հետ կարգախոսը մշակած Դավութօղլուն վերջնականապես հաջողացրեց փչացնել հարաբերությունները Սիրիայի և Ռուսաստանի հետ:
Թերթը նկատում է, որ Անկարայի գործողությունները ստացան ԱՄՆ-ի Սպիտակ տան աջակցությունը, ինչով ԱՄՆ-ը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ սատարում է ՆԱՏՕ-ի իր ռազմական գործընկերոջը` հոգ չտանելով այն մասին, որ Անկարան արդեն երկու տասնյակ տարի է` սատարում է Հայաստանի նկատմամբ Ալիևների բռնապետական ռեժիմի ռազմական սադրանքներին:
Թերթը նկատում է, որ Իլհամ Ալիևի հռետորականությունը օդանավակայանի շահագործման շուրջ փոքր-ինչ կոտրվել է, քանի որ ադրբեջանցիները, հղում անելով ամերիկյան ռազմական փորձագետ Շոն Օ'քոներին, իրենց համար հայտնաբերեցին, որ ԼՂՀ-ի երկնային տարածքը հուսալիորեն պաշտպանված է C-300 հակաօդային պաշտպանության համակարգերով, ինչն էլ, ըստ թերթի, սթափեցրեց պաշտոնական Բաքվին` ստիպելով վերջիններիս դադարեցնել ԼՂՀ-ի քաղաքացիական ինքնաթիռները պայթեցնելու սպառնալիքները: