«Huffington Post». Սերժ Թանկյանի ձայնի մեջ «աղաղակում» է մշակութային պատմությունը
«Huffington Post» պարբերականի լրագրող Անդրյու Ֆիշը գրել է, որ «Երբ առաջին անգամ «System of a Down»-ն ռոք խումբը ներկայացրեց իր առաջին հիթը, ակնհայտ զգացվեց, որ նրանց երաժշտությունն ու զգացմունքայնությունն ինչ-որ այլ արմատներ ունեն, միանգամայն այլ տեղից են գալիս։ Սերժ Թանկյանի ձայնի մեջ «աղաղակում» է մշակութային պատմությունը, որը, ոչ միայն կրթում է, այլև զվարճացնում: Կարծում եմ, որ շատ շատերը չէին էլ իմանա Հայոց ցեղասպանության մասին, եթե չլիներ Թանկյանի ակտիվ գործունեությունը: Թանկյանի վերջին ալբոմում՝ Harakiri-ում, երաժշտության միջոցով Թանկյանը խոսում է այնպիսի հրատապ թեմաների մասին, ինչպիսիք են շրջակա միջավայրի քայքայումը, իսրայելապաղեստինյան հակամարտությունը»,- գրում է Ֆիշը:
Ա. Ֆիշի հետ հարցազրույցում Սերժ Թանկյանն անդրադառնալով լրագրողի նկատառմանը, թե «Ինձ միշտ հետաքրքրել է Ձեր անցյալի ունեցած ազդեցությունը Ձեր ձայնի վրա», նշել է. «Կարծում եմ, որ իմ անցյալի՝ ձայնիս վրա ունեցած ազդեցությունն արտահայտվում է մելամաղձությամբ, որը, իհարկե, բնորոշ է իմ ժողովրդին, հայ ժողովրդին, որը 600 տարի շարունակ ապրել է Օսմանյան կայսրության տիրապետության տակ։ Հայոց ցեղասպանության ցավը ևս արտահայտված է իմ ձայնում։ Ինչ-որ բան կա իմ ձայնի մեջ, որն ինձ համար անչափ բարդ է բացատրել»,- ասել է Թանկյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում