Մհեր Սեդրակյանը ճամփորդում է միմիայն «բիզնես կլասսով»
«Ժողովուրդը» գրում է. «Ականատեսների վկայությամբ՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը` Թոխմախի Մհերը, ընդամենը երեկ գիշեր է վերադարձել Վիեննայից: Ընդ որում, նա ինքնաթիռով ճամփորդում է միմիայն «բիզնես կլասսով»: Թերթի տեղեկություններով, երբ Վիեննայի օդանավակայանում տոմսավաճառը Սեդրակյանին անգլերենով հարցրել է` ուզում է ավիատոմսը «բիզնես կլասս» լինի, թե այլ կարգի, նա զայրացել է. «Ես, բիզնես կլասս, բիզնես կլասս, բա էլ ուրիշ ո՞նց...»: Թե ինչ գործերով է Սեդրակյանը եղել Վիեննայում, չհաջողվեց պարզել»: