Օ'Նիլը Ռոնալդուին ձախողում է մաղթում
Աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի հանդիպման նախաշեմին Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մայքլ Օ'Նիլը Պորտուգալիայի ընտրանու առաջատար Քրիշտիանու Ռոնալդուին ձախողում է մաղթել:
«Հիանալի կլինի, եթե մեզ հետ խաղում Ռոնալդուն իր հնարավորություններից ցածր հանդես գա: Ուզում եմ, որ նրա հոբելյանական` 100-րդ հանդիպումը ձախողվի: Իմ սաները հնարավորություն կունենան մրցել աշխարհի լավագույն ընտրանիներից մեկի հետ` լավագույն մարզադաշտերից մեկում: Շատերի համար այս գիշերը կլինի ամենահիշարժանը»,- նշել է Օ'Նիլը:
Հիշեցնենք, որ Պորտուգալիա-Հյուսիսային Իռլանդիայի հանդիպումը կկայանա այսօր երեկոյան:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա