«Ռեալն» ու «Բարսելոնը» չեն ցանկանում խաղալ Չինաստանում
Մադրիդի «Ռեալի» և կատալոնյան «Բարսելոնի» նախագահներ Ֆլորենտինո Պերեսն ու Սանդրո Ռոսսելը հրաժարվել են Իսպանիայի գավաթի խաղարկության հանդիպումն անցկացնել Չինաստանում:
G14 միության նախագահ Էնրիկե Սերեսոն հայտարարել է, որ կազմակերպությունը կողմ է այդ նախաձեռնությանը:
Տեղեկացնենք, որ G14-ի կազմի մեջ մտնում են Լա Լիգայի 12 և Սեգունդայի 2 թիմեր:
Հավելենք, որ նման խնդիր էին առաջ քաշել նաև իտալական ակումբները, մասնավորապես «Յուվենթուսն» ու «Նապոլին», որոնք նույնպես չէին ցանկանում «Սուպերգավաթի» հանդիպումն անցկացնել Չինաստանում` պատճառաբանելով հեռավորության և դրա հետևանքով առաջ եկած հոգնածության խնդիրները:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա