Օսկանյանի փաստաբանը միջնորդություն կներկայացնի քրեական գործը կարճելու մասին
Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը առաջիկայում միջնորդություն կներկայացնի «Սիվիլիթաս»-ի գործունեության առնչությամբ հարուցված քրեական գործը կարճելու վերաբերյալ: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
Հիշեցնենք` ԱԱԾ քննչական ծառայությունում քրեական գործը հարուցվել էր մայիսի 25-ին ԱԱԾ-ի կողմից «փողերի լվացման» հատկանիշներով, այն առնչվում էր Սիվիլիթաս հիմնադրամին և նրա հիմնադիր Վարդան Օսկանյանին: Վերջինն այդ գործի շրջանակներում ներգրավել է որպես մեղադրյալ:
«Այս գործը ունի բացառապես քաղաքական ենթատեքստ, և ես իմ միջնորդության մեջ ներկայացնելու եմ իրավական բոլոր հիմնավորումները այն մասին, որ քրեական գործը շինծու է», -հավելեց Աթանեսյանը: