Ա. Աշոտյան. Մենք շատ լավ գիտենք, թե ինչ է նշանակում ազգային փոքրամասնություն
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է հանդուրժողականության հարցերով ԵԱՀԿ նախագահողի ներկայացուցիչներ Էնդրու Բեյքերին, Ադիլ Ախմետովին և Քեթրին ՄքԳինեսսին:
ԿԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են ազգային փոքրամասնությունների կրթական խնդիրները, մասնավորապես կարևորվել է ազգային փոքրամասնությունների ներգրավվածությունը կրթական համակարգում: Նախարար Ա. Աշոտյանը ներկայացրել է ՀՀ ԿԳՆ-ի կողմից իրականացվող ծրագրերը, նշելով, ո ր ազգային փոքրամասնությունների խնդիրներին ցուցաբերվում է հատուկ ուշադրություն:
«Մենք շատ լավ գիտենք, թե ինչ է նշանակում ազգային փոքրամասնություն և պատկերացնում են ազգային և կրոնական համայնքների խնդիրների լուծման կարևորությունը, քանի որ մենք՝ հայերս աշխարհի տարբեր երկրներում ազգային փոքրամասնություն ենք: Մեր հայրենեկիցները հայկական համյանքներ են ձևավորել աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Հայկական համայնքների արդյունավետ գործունեությունը և տեղերում մայրենի լեզվի ու պատմության ուսուցումը մեր երկրի համար պ ետական կարևորություն ունի»,- շեշտել է նախարարը:
Ա. Աշոտյանը նաև հավելել է, որ ՀՀ ԿԳՆ-ի կողմից մշտական աջակցություն է ցուցաբերվում արտերկրում գործող հայկական դպրոցներին, մասնավորապես կազմակերպվում են մայրենի լեզվի ուսուցիչների վերապատրաստումներ, տպագրվում են դասագրքեր և ուսումնական ձեռնարկներ:
Անդրադառնալով Հայաստանի ազգային փոքրամասնությունների կրթության կազմակերպմանը՝ նախարարը նշել է, որ ազգային փոքրամասնությունների մայրենի լեզվի ուսուցանումն ընդգրկված է պետական կրթական ծրագրում, մասնավորապես Ս ամապատասխան համայնքների առկայության դեպքում պետական ֆինանսավորմամբ Հայաստանի դպրոցներում ուսուցանվում է քրդերեն, եզդիերեն և ասորերեն:
Բացի այդ գրեթե ամեն տարի կառավարությունը ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին արտամրցութային տեղեր է հատկացնում՝ պետպատվերի շրջանակում:
«Ազգային փոքրամասնությունների կողմից ներկայացված որևէ կրթական նախաձեռնություն կամ առաջարկություն չի մերժվել»,-նշել է նախարար Ա, Աշոտյանը և հավելել, որ ՀՀ ԿԳՆ պատրասատակամ է ազգային փոքրամասնությունների կրթական կարիքների բարելավման հարցում համագործակցել միջազգային կազմակերպությունների ու տեղական հասարակական կառույցների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա