«Եվրասիանեթ». Ադրբեջանը հազվադեպ է միջազգային հարթակում արժանանում գովասանքների
Ադրբեջանը քննարկում է «կանաչ հարկ» ներմուծել այն իրավաբանական անձանց նկատմամբ, ովքեր աղտոտում են շրջակա միջավայրը: Այս մասին գրում է «Եվրասիանեթ» կազմակերպության պաշտոնական կայքը:
«Ադրբեջանի իշխանություններն, ըստ երևույթին, հակված են այն մտքին, որ նման հարկային քաղաքականությունը կարող է բնական պաշարները կառավարելու համար արդյունավետ միջոց հանդիսանալ: Չնայած բնապահաններն աջակցություն են ցուցաբերում` իրավաբանական անձանց նկատմամբ «կանաչ հարկ» ներմուծելու գաղափարին, այնուամենայնիվ, որոշ փորձագետներ անհանգստություն են արտահայտում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նման հարկը կարող է մանիպուլիացիայի ենթարկվել:
Չնայած վերջին տասնամյակում նման տարբեր բնապահպանական միջոցառումներին, Ադրբեջանը հազվադեպ է իր շրջակա միջավայրի իրավիճակի համար, միջազգային հարթակում արժանանում գովասանքների:
Խնդիրներն այստեղ տարաբնույթ են` սկսած Կասպից ծովի ափամերձ գոտիների աղտոտվածությունից ավարտած անտառահատման լայնամասշտաբ գործունեությամբ և մաքրման կայանների ոչ բավարար վիճակով»,-նշված է հոդվածում:
Պարբերականը նշում է, որ հոկտեմբերի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առաջին անգամ հրապարակայնորեն քննադատեց «British Petroleum» կազմակերպությանը` նավթի հետ կապված ծրագրի ոչ լիարժեք կատարման համար: Նավթի կայուն բարձր գների ֆոնին նավթաարդյունահանման ծավալների կրճատման պատճառով Ադրբեջանը կորցրել է շուրջ 8 մլրդ դոլար: Իսկ արդյոք այն կընդգրկվի «կանաչ հարկերի» շարքում, դժվար է ասել: