Գագիկ Մակարյան. «2013թ-ի բյուջեն բավականին կաշկանդված է»
2013թ-ի բյուջեն այս տարվա բյուջեի կրկնողությունն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը` հավելելով, որ բյուջեն ձևավորվել է բավականին կաշկանդված, մինչդեռ ակնկալվում էր, որ ՀՀ կառավարությունը հաջորդ տարվա բյուջեն ավելի խիզախորեն կնախագծեր: «Կարծում եմ` տնտեսական ուղղվածությունը պետք էր շատ ավելի ուժեղացնել»,- ընդգծեց նա:
Ըստ Գ.Մակարյանի` կաշկանդվածությունը կայանում է նրանում, որ մեր երկրում դեռևս խնդիր է մնում կոռուպցիայի դեմ պայքարը և այդ առումով մեծ հույսեր չեն ներշնչում, թե հաջորդ տարի կոռուպցիայի դեմ ինչպես պետք է պայքարեն: «Այսինքն` այնպիսի տպավորություն է , որ մենք համարյա պահպանում ենք այսօրվա իրավիճակը»,- ասաց նա:
Գ.Մակարյանի խոսքերով` տնտեսական առումով ևս համարյա նույն ռիթմով են շարժվելու և շարունակվելու է այն նույն քաղաքականությունը, որն իրականացվում է այսօր: «Մասնավորապես, որոշակի ոլորտներում մեծ քանակով ապրանքներ կարտադրվեն և կարտահանվեն, մինչդեռ ցանկալի էր, որ ավելի դիվերսիֆիկացված տնտեսության մոդել լիներ բյուջեի նախագծում»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են