Րաֆֆի Հովհաննիսյանի անդրադարձը Օսկանյանի Facebook-յան դիտարկմանը. Ոչ մի նորություն
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն է արձագանքել է ԲՀԿ-ական պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան գրառմանը:
Հիշեցնենք, որ Վարդան Օսկանյանն իր գրառման մեջ նշել էր, թե Հայաստանն այսօր փակուղում է, այսօր Հայաստանում հազարավոր մեր հայրենակիցներ ճամպրուկային տրամադրությունների մեջ են: Սպասում են, թե ինչ զարգացումներ կլինեն առաջիկա ամիսներին՝ իրենց վերջնական որոշումը կայացնելու համար:
«Այո, Հայաստանն այսօր «ճամպրուկային» տրամադրությամբ լի «փակուղում» է: Բայց այդպես եղել է Վարդան Օսկանյանի` իշխանակարգի պաշտոնյա դառնալուց ի վեր: Այստեղ` ոչ մի նորություն:
Հիմա` Էմերսոն, և ոչ միայն Վարդանի, այլև իրենց քաղաքական դեմք համարող բոլորի (նաև` իմ) համար.
«Ծիծաղել հաճախ և շատ, վաստակել մտածող մարդկանց հարգանքն ու երեխաների համակրանքը, արժանանալ արդար քննադատների գնահատանքին և հանդուրժել կեղծ ընկերների դավաճանությունը, արժևորել գեղեցիկը, գտնել լավագույնը ուրիշների մեջ, քեզնից հետո աշխարհը թողնել փոքր-ինչ ավելի լավը՝ առնվազն մեկ առողջ երեխայով, մեկ պտղատու այգով կամ շտկված որևէ սոցիալական իրավիճակով, իմանալ, որ քո ապրելը թեթևացրել է գեթ մեկ մարդու շնչառությունը: Այս ամենը նշանակում է՝ հաջողություն»: