Սուպերմարկետները Երևանում ոչնչացրել են փոքր խանութները
«Հայկական ժամանակը» գրում է, որ միայն Երևանում գործում է 180 սուպերմարկետ, որոնցից 55-ը պատկանում են յոթ ընկերությունների: Սուպերմարկետներից ամենամեծ ցանցը` 30 առևտրի կենտրոն, ունի «Սթարը», բայց ամենամեծ առևտրի ծավալներն ունի «Երևան Սիթին»:
Ըստ «Գելլափ ինտերնեյշնլ» ասոցիացիայի ՀՀ ներկայացուցիչ «Էմ Փի Ջի» ընկերության փորձնական հետազոտությունների` հայ սպառողների 73,4 տոկոսը գնումները կատարում է սուպերմարկետներից: Սա երիցս ապացուցում է, որ հիմնականում օլիգարխներին պատկանող սուպերմարկետները Երևանում պարզապես ոչնչացրել են փոքր խանութները: