Ջիվան Գասպարյանը մնայուն արձան է ուզում
«Հայկական ժամանակը» գրում է, որ գալիք ապրիլ ամսին Երևանի Աբովյան փողոցում, «Փարիզյան սուրճ»-ի դիմացի մայթին կտեղադրվի դուդուկահարներ Ջիվան Գասպարյանի, Վաչե Հովսեփյանի և Լևոն Մադոյանի արձանները: «Տղամարդիկ» արձանախմբի հեղինակ Դավիթ Մինասյանի այս նոր աշխատանքի նախագիծն արդեն հավանության է արժանացել քաղաքապետարանում: Քանդակը լինելու է բրոնզի և քարի միաձուլում: Ջիվան Գասպարյանը թերթի հետ զրույցում նշել է, թե չի ցանկանա, որ իր արձանը հայտնվի կավից պատրաստված այն արձանների շարքում, որոնք վերջին շրջանում տեղադրվում են մայրաքաղաքի տարբեր հատվածներում: Հայտնի դուդուկահարն ասել է, որ ուզում է մնայուն արձան ունենալ: