«Միկան» հաղթեց և կտրուկ մոտեցավ «Ուգրային»
Իսրայելի Էյլաթ քաղաքում անցկացվող եվրոպական ակումբների գավաթի խաղարկության 6-րդ տուրում Հայաստանի շախմատի կանանց «Միկա» թիմը 3,5:0,5 հաշվով հաղթեց «Աշդոդին»: Էլինա Դանիելյանը ոչ-ոքի ավարտեց Կլինովայի հետ պարտիան, իսկ Հարիկա Դրոնովալին, Լիլիթ Մկրտչյանն ու Լելա Ջավախիշվիլին պարտության մատնեցին համապատասխանաբար Բարսուկին, Վասիլիևին ու Ցիֆանսկայային:
Այս հաղթանակի շնորհիվ «Միկան» իր միավորների քանակը հասցրեց 8-ի և կտրուկ մոտեցավ երկրորդ տեղում ընթացող «Ուգրային», որը հաշվետու տուրում զիջեց «Նաշե Նասլեդիեին», սակայն 9 միավոր արդյունքով պահպանում է 2-րդ տեղը: Իսկ առաջատարը` «Սըրքլ դ’Էչեքսը», հարյուր տոկոսանոց արդյունք ունի` 12 միավոր: 4-րդ տեղում հանգրվանած «Նաշե Նասլեդիեն» վաստակել է 6 միավոր:
Ավելացնենք, որ այսօր կայանալիք 7-րդ տուրում «Միկայի» մրցակիցը «Չիգորինն» է, որը 3 միավոր ցուցանիշով 7-րդ տեղում է: Էլինա Դանիելյանը կխաղա Անաստասիա Բոդնարուկի, Հարիկա Դրոնովալին` Ելիզավետա Բրոննիկովայի, Լիլիթ Մկրտչյանը` Օլգա Իվկինայի, Լելա Ջավախիշվիլին` Տատյանա Իվանովա-Սկրիպովայի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա