Պ. Մոնյե. Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում է պլանավորվում
Ֆրանսիական կողմը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների հետ համատեղ պլանավորում է մոտ ժամանակներս Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական հանդիպումը կազմակերպել: Այս մասին «ԱՊԱ» լրատվական գործակալության հետ զրույցում ասել է Բաքվում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն:
Վերջինիս հաղորդմամբ, ներկայումս այդ հարցով քննարկումներ են գնում, սակայն այս պահին հանդիպման կոնկրետ վայրի ու ժամկետի մասին որևէ որոշում չկա:
Դեսպանը նշել է, որ Ֆրանսիայի կառավարությունը, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր կողմնակից է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: