Ռամոս. «Ինքներս ենք մեղավոր»
Աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի ամենահետաքրքիր դիմակայություններից մեկը, որում մրցում էին Իսպանիայի և Ֆրանսիայի հավաքականները, ավարտվեց որ ոքի` 1:1 հաշվով: Աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոնների պաշտպան Սերխիո Ռամոսը AS-ին տված հարցազրույցում կիսվել է տպավորություններով:
«Մենք կարող էինք հաղթել, քանի որ վերահսկում էինք խաղի ընթացքը, սակայն մեզ չհաջողվեց հանդիպումն ավարտել մեզ համար ցանկալի արդյունով: Մեր ողջ ընտրանին մի փոքր հիմար իրավիճակում հայտնվեց, սակայն մեղավորներին գտնելը դժվար է:
Առաջին խաղակեսում ունեցանք գոլ խփելու բազմաթիվ հնարավորություններ, սակայն ընդամենը մեկ անգամ հաջողվեց գրավել մրցակցի դարպասը: Այս անհաջողության մեջ մենք ինքներս ենք մեղավոր»,- նշել է Ռամոսը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա