Հասարակություն 16:52 17/10/2012

«Մուշ-2»-ն ու հաշմանդամները. Ինչպե՞ս անվասայլակով տեղաշարժվող Թադևոս պապը բարձրանա երրորդ հարկի իր նոր բնակարան

Հեղինակ` Լիա Խոջոյան

Երկու օր առաջ մեծ հանդիսավորությամբ շահագործման հանձնվեց Գյումրու «Մուշ-2» թաղամասը, որտեղ 1756 գյումրեցի ընտանիք ստացավ բնակարան` 2008թ-ից մեկնարկած «Աղետի գոտում անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի» շրջանակում (ընդհանուր առմամբ այս ծրագրի շրջանակում շահառու է ճանաչվել 3714 ընտանիք, կլուծվեն նրանց բնակարանային խնդիրները): Ավելորդ է նշել, թե ինչպիսի ուրախություն է այս իրադարձությունը բոլոր այն գյումրեցիների համար, ովքեր աղետալի երկրաշարժից փրկված 24 տարի գոյատևել են էլ տնակներում, էլ չգիտես որտեղ` առանց սեփական տանիք ունենալու:

67-ամյա 2-րդ կարգի հաշմանդամ Թադևոս Մկրտչյանը, ում ոտքը ամպուտացված է ու նա անվասայլակով է տեղաշարժվում, 1988թ-ի դեկտեմբերից հետո ապրել է տնակում: Նա ևս երկու օր առաջ բնակարան ստացավ «Մուշ-2»-ում, թեև նախնական չորս սենյակի փոխարեն նրան հատկացրել են երեք սենյականոց բնակարան.

«Նախնական մեզ չորս սենյակ էին նախատեսել, բայց չգիտեմ ինչի կրճատեցին ու երեք սենյակ տվեցին: Պատճառաբանեցին, որ ինչ-որ փաստաթղթեր են պակաս… հիմա էլ երկու ընտանիքով` իմ ընտանիքը` երկու երեխա ունենք ու հայրս` եղբորս հետ պետք է ապրենք այդ երեք սենյակում, եղբայրս էլ պետք է ամուսնանա… մի խոսքով շատ լավ բան է, որ էլ տնակում չենք ապրի, բայց դե մի խնդիր էլ էս ապրուստն ա լինելու. միշտ անում են նենց, որ մարդ մինչև վերջ ոնց որ գոհ չմնա էլի, ինչ ասեմ»,-Panorama.am-ի հետ զրույցում պատմեց Թադևոսի դուստրը` նշելով, որ մի քանի տարի առաջ հայրը ստիպված է եղել վաճառել իր տնակը, որպեսզի կարողանա հոգա վիրահատության գումարը ու դրանից հետո ապրել է դստեր ընտանիքի հետ` իրենց տնակում:

Մինչ մենք զրուցում էինք դանդաղ քայլով մոտեցանք շենքին, որտեղ էլ բնակարանամուտ պետք է տոնեին, սակայն Թադևոս պապը տխուր հայացքով նայում էր շքամուտքին: Պարզվեց, որ սենյակների բախշման խնդրին ավելացել է ևս մեկը` անվասայլակով հաշմանդամին բնակարան են հատկացրել երրորդ հարկում հերիք չի, շքամուտքն էլ որևէ հարմարություն չունի, որ թեթևացնի հաշմանդամի տեղաշարժը (շենքերը քառահարկ են, առանց վերելակի), անգամ հատակից բորդյուրով է առանձնացված ու բացակայում է թեքահարթակը: Ճշտեցինք` արդյոք փաստաթղթերը չէի՞ն պարունակում անհրաժեշտը այն մասով, որ բնակարանը հատկացվում է անվասայլակով հաշմանդամի, ում ոտքը ամպուտացված է.

«Ամեն ինչն էլ հանձնել ենք, ոնց կարգն ա ու ամեն ինչից էլ տեղյակ են եղել»,- արձագանքեց դուստրը:

Այն հարցը, որ իր ընտանիքն էլ պետք է որ առանձին բնակարան ստանար, քանի որ իրենց չորսհոգանոց ընտանիքը ևս այս տարիներին տնակում է գոյատևել, դստեր համար հոր` տեղաշարժի խնդրի հարևանությամբ, ուղղակի խամրում է: Ի վերջո ստացվում է, որ սահմանափակ կարողություններով անձի անվասայլակով տեղաշարժումն էլ չինովնիկական անփութության, խնդրին ոչ թե սրտացավ, այլ իմիջիայլոց մոտենալու պատճառով սահմանափակվում է, գումարած ընտանիքի անդամներին էլ նոր խնդրի առաջ կանգնեցնում` ամեն անգամ երրորդ հարկից իջնելն ու բարձրանալը լուրջ խնդիր է:

Օրենսդրություն
Panorama.am-ը բազմիցս է անդրադարձել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ոտնահարման խնդրին ու բազմիցս է հղում արել բազմապիսի օրենքների ու իրավական ակտերի, որոնք միտված են այս անձանց իրավունքների պաշտպանությանը, սակայն այդ ամենը մնում է թղթի վրա: Զօրինակ հենց այս դեպքը և սրա կապակցությամբ Կառավարության 2006թ-ի փետրվարի 16-ի որոշումը , «Հաշմանդամների և բնակչության սակավաշարժուն խմբերի համար սոցիալական, տրանսպորտային և ինժեներական ենթակառուցվածքների մատչելիության ապահովման կարգը հաստատելու մասին» N 392-Ն որոշումը:

Այս որոշումը նախևառաջ կանոնակարգում է քաղաքաշինության գործունեության տարատեսակ սուբյեկտների փոխհարաբերությունները ` հաշմանդամների և բնակչության տեղաշարժման սահմանափակումներով խմբերի կենսագործունեության, մասնավորապես` տեղաշարժման համար մատչելի միջավայր ապահովելու նպատակով: Բացի այս, նույն կարգը սահմանում է նաև` փողոցի երթևեկելի և հետիոտն գոտիները, ստորգետնյա և վերգետնյա անցումները, շենքերին ու շինություններին հարող տարածքները, հասարակական հանգստի վայրերը, սպորտային և մանկական խաղահրապարակները պետք է կահավորված լինեն անհրաժեշտ թեքահարթակներով և հատուկ հարմարանքներով, ինչպես նաև լուսային, ձայնային և այլ նախազգուշացման միջոցներով:

Իսկ կոնկրետ շինարարական օբյեկտների մասին 2006թ-ի որոշումը ամրագրել է հետևյալը.

«Բնակելի (բացառությամբ ֆիզիկական անձանց կողմից կառուցվող անհատական բնակելի տների), հասարակական, արտադրական շենքերի և շինությունների նախագծային փաստաթղթերի փորձաքննությունն իրականացվում է` հաշվի առնելով ճարտարապետահատակագծային առաջադրանքով սահմանված հաշմանդամների և բնակչության սակավաշարժուն խմբերի կենսագործունեության համար անհրաժեշտ պայմաններն ապահովող միջոցառումների իրականացումը»:

Իսկ որ ամենակարևորն է` «Նոր կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերը պետք է հարմարեցված լինեն հաշմանդամների և բնակչության սակավաշարժուն խմբերի համար` համաձայն ճարտարապետահատակագծային առաջադրանքով սահմանված պահանջների` ապահովելով նշված խմբերի համար անհրաժեշտ միջոցառումների իրականացումը: Մասնավորապես` շենքերի մուտքերը պետք է կահավորված լինեն թեքահարթակներով, իսկ անհրաժեշտության դեպքում ամբարձիչներով, վերելակների դռները շենքի բոլոր հարկերում պետք է ունենան լուսային կամ ձայնային ազդանշաններ: Հաշմանդամների և բնակչության սակավաշարժուն խմբերի բնակության համար հարմարեցված բնակարանների քանակը որոշվում է ճարտարապետահատակագծային առաջադրանքով»:

Այլ կերպ ասած կառուցապատողը պարզապես թերացել է, այն էլ շատ լուրջ. նախ, որոշումը ընդունվել է կառավարության կողմից դեռևս 2006թ-ին, իսկ հիշյալ թաղամասի շինարարությունը մեկնարկել է 2008թ-ին, այսինքն առնվազն երկու տարի այն արդեն ուժի մեջ է եղել:
Սակայն որոշման անտեսումը այս դեպքում ուղղակի հանցագործություն կարելի է որակել, քանի որ ինքնին հասկանալի է` եթե շենքերը կառուցվում են կոնկրետ հասցեատիրոջ համար, այն է` երկրաշարժին անտուն մնացած գյումրեցիների համար, ապա նրանց մեծ մասը լինելու են տարեցներ (24 տարի է անցել) ու հաշմանդամներ (մեծ մասն այն մարդիկ են, որոնք հրաշքով են ողջ մնացել փլատակների տակ` ավերիչ աղետին նվիրելով իրենց առողջությունը, վերջույթները): Իսկ ոչ միայն իրենց համար նախատեսված շենքերի շքամուտքերը, այլև թաղամասի փողոցները թեքահարթակներից զուրկ են:

Արձագանք
Թադևոս պապին շքամուտքի մոտ շիվարած թողնելով անմիջապես հարցը բարձրացրեցինք քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանի մոտ: Վերջինս, սակայն, հարցին արձագանքելու իրավունքը փոխանցեց քաղաքաշինական պետական տեսչության պետ Սևադա Հայրապետյանին, ով էլ ասաց.

«Այդ թերությունները անպայման վերացվելու են, ձեր նշած թեքահարթակներն էլ կտեղադրվեն»: Սակայն կոնկրետ ժամկետներ չնշեց, թե երբ են թերությունները շտկվելու, իսկ մեր դիտարկումն էլ, որ անփութությունը ավելորդ աշխատանք է բացում` մնաց օդում կախված:

Ինչ վերաբերում է կառուցապատողին` «Գլենդել Հիլզ» ՓԲ ընկերությանը, ապա այստեղից մեր հարցին տվեցին ավելի կոնկրետ պատասխան: Ընկերության մամլո խոսնակ Արմինե Ուդումյանը մեզ հետ զրույցում ասաց, որ թեքահարթակները արդեն պատվիրվել են ու մեկ ամսվա ընթացքում դրանք կտեղադրվեն այն շենքերի շքամուտքերում, որտեղ այս պահին տեղադրված չեն: Նշեց նաև, որ թաղամասի 35 բազմաբնակարան շենքերից շատերը թեքահարթակներով արդեն իսկ ապահովված են:

Մեր կողմից ավելացնենք, որ կառուցապատողը ամենևին էլ կապ չունի բնակբախշման գործընթացի հետ, որն էլ պետք է հաշվի առներ հաշմանդամների հարցը ու բնակարան հատկացներ շենքերի առաջին հարկերում:
 

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}