Ս. Բաբայանի անհետանալուց հետո տախտակի ներկրմամբ զբաղվում է Շիրակի մարզպետը
ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի անհետանալուց հետո տախտակի ներկրման բիզնեսով հիմա զբաղվում է Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը: Այս մասին գրում է «Ժողովուրդը»:
Թերթի աղբյուրների փոխանցմամբ` նա տախտակ է ներկրում ոչ միայն Վրաստանից, այլև Արցախից: Սակայն մարզպետը, լսելով թերթի հարցը, խիստ զայրացել է, թե նման տեղեկություններով վարկաբեկում են իրեն: «Հիմարություն է, առաջին անգամ եմ լսում նման բան, ձեր տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,- ասել է նա և անջատել հեռախոսը:
Սակայն, ըստ թերթի տեղեկությունների, հիմա նա հայտնի «ՏԷՑ-ի կրուգ»-ում փայտամշակման գործարան է հիմնել: