Հայ և արտասահմանցի գրողները Գանձասարում են
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում շարունակվում է «Գրողը` խաղաղության մունետիկ» կարգախոսով պոեզիայի միջազգային փառատոնը: Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը Արցախից Panorama.am-ին փոխանցեց, որ այս պահին փառատոնի մասնակիցները Գանձասարում են, որտեղ պատարագ է մատուցվում: Այսօր, ըստ նրա, նախատեսված է նաև վրացական պոեզիայի ժամ, գրական ընթերցումներ արտերկրից ժամանած գրողների մասնակցությամբ:
Լ. Անանյանն ասաց, որ փառատոնին մասնակցում են 10 երկրից ժամանած գրողներ: Վրաստանից բավականին մեծ պատվիրակություն է ժամանել Արցախ՝ 10 հոգուց կազմված: Ընդհանուր առմամբ, ըստ ԳՄ նախագահի, փառատոնին մասնակցում է 50 գրող:
Հիշեցնենք, որ փառատոնը մեկնարկել է հոկտեմբերի 15-ին: Այսօր վերջին օրն է:
Նախորդող նորություններ՝ Հայաստանցի և արտասահմանցի գրողներն Արցախում են
Արցախի նախագահ. ԼՂՀ իշխանությունները բարձր են գնահատում գրողի և գրականության դերը մեր իրականության մեջ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում