Սարգիս Ասատրյան. Իլհամ Ալիևը գիտակցում է նավթադոլարների նմազման աղետալի հետևանքները
Իլհամ Ալիևը գիտակցում է իր գլխավորած վարչակարգի գոյության պահպանման գործում նավթադոլարների նվազելու գործընթացի աղետալի ազդեցությունը: Անդրադառնալով Իլհամ Ալիևի` «British-Petroleum» ընկերության հասցերին հնչեցված վերջին մեղադրանքներին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը:
«Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ Բաքուն ամենահին նավթաշմակման կենտրոններից է, ինչը չի կարող իր ազդեցությունը չունենալ ադրբեջանական նավթի պաշարների վրա: Այս համատեսքում Ալիևի հայտարարությունը կապված է հենց նավթի արդյունահանման ծավալների հետ: Այսինքն` Ադրբեջանի ղեկավարությունը մեղադրում է «British-Petroleum» ընկերությանը, որ այն կյանքի չի կոչում օրական որոշակի ծավալի նավթի արդյունահանման` նախապես ձեռք բերված պայմանավորվածությունները»,- նշեց Սարգիս Ասատրյանը:
Բանախոսի խոսքերով, իրենց հերթին արևմտյան փորձագետները նշում են, որ նավթի արդյունահանման ծավալների նվազման մեջ սխալ է մեղադրել բրիտանական ընկերության, քանի որ վերջինս կողմից շահագործվող «Ազերի» և «Չիրագ» հանքավայրերը պարզապես ի վիճակի չեն ապահովել պաշտոնական Բաքվի կողմից ակնկալվող արտահանման ծավալները:
Փորձագետի խոսքերով, պաշտոնական Բաքուն պարզորոշ կերպով գիտակցում է, թե ինչ հետևանքների կարող է հանգեցնել Ադրբեջանի բյուջեի առյուծի բաժինը ապահովող նավթային եկամուտների նվազումը և այդ իսկ պատճառով սույն հարցում ցուցաբերում է նմանատիպ «զգայունություն»:
Ըստ ադրբեջանագետի` ներկայումս շրջանառվում է նաև այն տեսակետը, որ Ադրբեջանը այս քայլով պարզապես փորձում է փչացնել հարաբերությունները Արևմուտքի հետ, որպեսզի Իրանի դեմ ուղղված պատերազմում կարողանա պահպանել իր չեզոքությունը:
Հիշեցնենք, որ օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեղադրել է Մեծ Բրիտանական «British-Petroleum» ընկերության կողմից ղեկավարվող միջազգային կոնսորցիումին այն բանում, որ խիստ նվազել են վերջինիս կողմից շահագործվող «Ազերի» և «Չիրագ» հանքահորերից նավթի արդյունահանման տեմպերը: Ալիևը նույնիսկ հաշվել է Ադրբեջանի կողմից կորսված եկամուտը: «Եթե գումարենք բոլոր թվերը, և որպես հիմք դիտարկենք նավթի մեկ բարրելի համար 100 դոլար առաջարկվող գինը, ապա Ադրբեջանը չի ստացել 8.1 միլիարդ դոլարի չափով եկամուտ»,-նշել է Ի. Ալիևը` հավելելով, որ վերջին տարիների ընթացքում նավթի գինը շատ ավելի բարձր է եղել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները