«Զվարնթոց»-ն այսօր կրկին դադարեցրել է «Արմավիա»-ի սպասարկումը
«Զվարթնոց» օդանավակայանը, ինչպես և խոստացել էր երեկ, այսօր էլ դադարեցրել է Արմավիա ընկերության չվերթների սպասարկումը:
«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը Panorama.am-ին հայտնեց, որ այս իրավիճակը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ ավիաընկերությունը պարտքի նվազեցմանն ուղղված քայլեր չի ձեռնարկել:
Հիշեցնենք, որ նախօրեին, ըստ Աբրահամյանի տվյալների, պարտքը կազմում է 3 մլն 600 հազար դոլար: Նախօրեին Արմավիան վճարել է 225 հազար դոլար, ինչից հետո չվերթների սպասարկումը մի քանի ժամով օդանավակայանը վերականգնեց:
Նախորդող հրապարակում`
«Զվարնթոց»-ը «Արմավիա»-ի չվերթները կսպասարկի մինչև վաղը առավոտ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները